«Նոր Հայերը» շահել են ՈւՀԱ-ի հոբելյանին նվիրված մրցույթի գավաթը
Հասարակություն
Ուրախների և հնարամիտների «Նոր հայեր» թիմն ակումբի հոբելյանին՝ 55-ամյակին նվիրված մրցույթում գավաթ է շահել։ Դերասան և «Նոր հայեր» թիմի անդամ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան և «Ինստագրամ»-ի էջերում հրապարակել է Գարիկ Մարտիրոսյանի հետ լուսանկար։ Նկարում նա իր ձեռքում է պահում ՈՒՀԱ 55-ամյակի գավաթը։ Դերասանը նկարը մակագրել է այսպես. «Այսօր պարզվեց, որ ծրագիրը մրցութային էր, և մենք, չիմանալով այդ մասին, հաղթեցինք։ Շնորհավորում եմ բոլորին: Ի դեպ, խաղին ներկա էր նաև Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը»։
Թիմի անդամ Տաշ Սարգսյանը, ով ապրում է Մոսկվայում, նույնպես նկար է հրապարակել գավաթով և շնորհավորել բոլորին՝ գրելով. ««Նոր հայեր» թիմը 16 տարի անց հավաքվել է, որպեսզի Կրեմլի մեծ բեմի վրա նշի ակումբի 55-ամյակը»։
«Նոր հայեր» թիմը ստեղծվել է 1994 թվականին։ Թիմի ստեղծման հիմք են հանդիսացել 1993 թվականի ՈւՀԱ հայկական լիգայի առաջին մասնակիցները։ «Նոր հայեր»-ը 1997 թվականի հաղթողներն էին, իսկ 1999-ին՝ փոխչեմպիոններ։ ՈւՀԱ-ի հոբելյանական համերգը անցկացվել է նոյեմբերի 12-ին Կրեմլի դահլիճում, որտեղ հավաքվել էին միջազգային միության լավագույն թիմերը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ