Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ միացմամբ
Քաղաքական
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Ազգային Ժողովը սկսեց հերթական քառօրյայի աշխատանքները:
Գրանցվել է 105 պատգամավոր:
ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 12 հարց, 1 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 133 հարց, 34 միջազգային պայմանագիր:
Հինգերորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոյեմբերի 14-17-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի նոյեմբերի 14-ի նիստում:
Նախատեսվում է, որ մեկնարկած քառօրյայի ընթացքում խորհրդարանը կքննարկի և կընդունի ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագիծը, ինչպես նաև զինծառայողների սոցիալական պաշտպանության մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ստեղծել հատուկ հիմնադրամ, որին աշխատող քաղաքացիներն ամեն ամիս 1000 դրամ գումար կհատկացնեն: Հավաքված գումարներն ուղղվելու են մարտական հերթապահության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության ապահովմանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ