Թրամփը հորդորել է ԱՄՆ-ում վերջ դնել իր ընտրվելու դեմ ուղղված ցույցերին
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հորդորել է վերջ դնել այն ամերիկացիների ցույցերին ու հանրահավաքներին, որոնք անօրինական են համարում իր հաղթանակն ընտրություններում: Այդ մասին նա հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես դա կասեմ հենց տեսախցիկի առջեւ՝ վերջ տվեք դրան»,-նշել է Թրամփը երկրում շարունակվող հանրահավաքները մեկնաբանելու լրագրողի խնդրանքին ի պատասխան: Նա նաեւ խոստովանել է, որ ինքը «ցավի զգացում է ապրում», երբ լսում է այդօրինակ ցույցերի մասին:
«Մի վախեցեք: Մենք պատրաստվում ենք վերականգնել մեր երկիրը»,-ասել է Թրամփը՝ դիմելով ցուցարարներին, որոնք, նրա կարծիքով, վախենում են փոքրամասնությունների իրավունքների սահմանափակումից», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)