Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 

Լպիրշության գագաթնակետը...

Հրապարակումներ

Հայաստանյան իրականությունում, համաձայնե՛ք, կան պաշտոնյաներ, միանգամայն կասկածելի դեմքեր, որոնց անունը ժողովրդի շրջանում, որպես կանոն, ասոցացվում է բացառապես չինովնիկական ամենաթողության, թալանի, անթաքույց սրիկայության հետ: Թե ինչով է դա պայմանավորված, այնքան էլ դժվար չէ կռահել. բավարար է ընդամենը խոշորացույցի տակ առնել այս կամ այն վարկաբեկված պետական պաշտոնյայի կողմից ղեկավարվող կամ նախկինում ղեկավարված ոլորտը, որպեսզի հասկանալի դառնա, թե նմանների համար ինչ արժեք կամ նշանակություն ունի «պետական ծառայություն» կոչվածը:

Սրանք, որպես կանոն, պետությանը վերաբերվում են որպես սեփական հոր բոստանի ու անում ամեն ինչ՝ առավելագույն օգուտ քաղելու, անձնական ինչք դիզելու, ոլորտի հերն անիծելու՝ թքած, թե այդ ընթացքում քանիսը կդժբախտանան, քանի ճակատագիր կկործանվի, իրենց նմանօրինակ գործելաոճով ինչ չափի վնաս կհասցնեն պետությանը. կարևորը պարարտանալն է՝ ոչինչ, որ շատակերությունը կարող է և ֆիզիոլոգիապես արտահայտիչ չլինել:

Թե ինչպես պատահեց, որ Հրայր Թովմասյանը կարողացավ ներս սողոսկել Հայաստանի պետական կառավարման ապարատ, վարկածներն այնքան էլ շատ չեն: Ոմանք դա համարում են զուտ պատահականություն, ոմանք՝ ճակատագրի հեգնանք, որոշներն էլ Թովմասյանի առաջխաղացումը որակում են որպես պետական կոռուպցիայի դասական դրսևորման արդյունք:Իսկ թե հատկապես որն է այս երեք վարկածներից՝ խելքին ամենամոտը, կիմանա, թերևս, միայն ինքը՝ Թովմասյանը, բայց, որ նրա մուտքը պետական կառավարման համակարգ՝ որևիցե կերպ դրականորեն չի ազդել դրա առաջխաղացման կամ կայացման վրա, փաստ է. թե՛ արդարադատության նախարար եղած տարիներին, թե՛ հիմա՝ Թովմասյանն ընդամենը մեկ նպատակ է հետապնդել՝ ի հաշիվ պետության, ի հաշիվ պետական կառավարման արդյունավետության ինքնահաստատվել, ձեռքի հետ էլ ֆինանսապես «թռփոշանալ», ընդ որում՝ անել այդ ամենն այնպես, որ այլևս հեղինակությունների կարիք չզգա, իրեն պետությունում բացարձակ ինքնիշխան հռչակի ու ինքնաներշնչվի, թե այս արևի տակ չի կարող լինել գեթ մեկն, ով կհանդգնի իրեն ուղղություն ցույց տալ կամ նույնիսկ պաշտոնի նշանակել, կամ, առավել ևս՝ ազատել:

Այսպես՝ արձագանքելով մամուլում տեղ գտած այն լուրերին, թե Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի թոշակի գնալուց հետո ՍԴ անդամ է դառնալու ինքը՝ Թովմասյանը, վերջինս ասել է, թե միշտ ինքն է որոշում՝ ինչով է զբաղվելու կամ ինչ է անելու, որից կարելի է հետևություն անել, որ դեռ չի ծնվել այն մարդը, որ կհանդգնի իրեն ուղղություն ցույց տալ, թելադրել՝ ինչ անել, որտեղ աշխատել:

Թե հատկապես որն է Թովմասյանի այսօրինակ ինքնավստահության աղբյուրը, անկեղծ ասած՝ այնքան էլ հասկանալի չէ: Ո՛չ հիմա, երբ ոչ բարով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն է, ո՛չ էլ արդարադատության նախարար եղած տարիներին սույն չինովնիկը երբևիցե չի կարողացել աչքի ընկնել որևիցե ոլորտային ձեռքբերմամբ: Ավելին՝ հասցրել է այնպես այլանդակել համակարգերը, որ մարդ ապշում է՝ որքան վնասական կարող է լինել մարդ արարածը, երբ նրանում բացակայում են զսպման այն ներքին մեխանիզմները, որ բնությամբ սահմանված են յուրաքանչյուրիս մեջ: Իսկ այն, որ այս առումով մեզանում Թովմասյանի հետ ոտք գցելու ունակ պաշտոնյաների թիվն այնքան էլ մեծ չէ, ակնհայտ իրողություն է. դժվար կարելի է գտնել ևս մեկ հայ պաշտոնյայի, ով նույնքան սկանդալային անցյալի ու անբարեհույս ներկայի տեր լինի, որքան այս մեկն է. ակամա պիտակավորվելուց մինչև անբարոյական օրենքներ առաջ քաշելը, դատական քաշքշուկների մեջ ընկնելուց՝ մինչև պետական փողերի մսխում:

Այո՛, դժվար է հավատալ, բայց այս ամենն, իրոք, անցել է Թովմասյանի գլխով, ինչը, սակայն, դատելով նրա վերջին հայտարարությունից, ամենևին էլ բարենպաստ ազդեցություն չի թողել Թովմասյանի աշխարհայացքի վերաձևման վրա: Համաձայնե՛ք՝ նույնիսկ բազմավաստակ անձինք կամ սիրված հանրային դեմքերը չեն կարող իրենց այսպիսի ազատություն ու անկաշկանդ վարք թույլ տալ, որքան՝ Թովմասյանը: Չնայած՝ չի բացառվում, որ նրա՝ լպիրշության աստիճանի հասնող հայտարարության հիմքում ընկած լինի ունեցած այն թյուր համոզմունքը, թե ազգի մեծ բարերար է, հերոս. երևի շատ է ներշնչվել ապրիլյան պատերազմի օրերին Արցախին նվիրաբերած «բլած» մեքենայով, երբ միանգամայն նպատակամիտված կերպով բացառապես ինքնագովազդվելու նպատակով սեփական մանկլավիկների միջոցով տեղեկություններ էր սպրդեցրել մամուլ իր այդ «հերոսության» մասին, հետո էլ «համեստորեն» տրտնջացել, թե ինչու են իր անվան շուրջ անհարկի աղմուկ բարձրացրել: Ցավոք, կեղծավորությունը մեզանում չափազանց լայն տարածում ունի, ինչի հետևանքով էլ շատ հաճախ ականատես ենք դառնում նման արգահատելի դեպքերի...

Այսքանից հետո մնում է, պարզապես, լավատեսորեն հուսալ, որ Հայաստանում, այնուամենայնիվ, կգտնվեն մարդիկ, ովքեր վերջապես կկարողանան Թովմասյանին իր՝ բնությամբ սահմանված տեղը ցույց տալ ու հասկացնել, որ սեփական գլխից վերև թռչողների վերջը, որպես կանոն, ողբերգական է լինում. չարժե կորցնել իրականության զգացողությունը. դա հղի է միանգամայն անկանխատեսելի վտանգներով...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից
Ամենադիտված