Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները հանդիպել են Հռոմի պապին (լուսանկարներ)
Սպորտ
Աշխարհի 2018թ.-ի առաջնության ընտրական փուլում Սան Մարինոյի հավաքականին 8:0 հաշվով հաղթելուց հետո Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները հանդիպել են Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապին: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստները Պապին նվիրել են հավաքականի մարզաշապիկը՝ խաղացողների ստորագրությամբ:
Նշենք, որ նոյեմբերի 15-ին գերմանացիներն ընկերական հանդիպում կանցկացնեն Իտալիայի հավաքականի հետ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու