Ժամկետային զինծառայողներին ծխախոտի փոխարեն գումար կտրամադրվի. նախարար
Հասարակություն
Ժամկետային զինծառայողներին տրվող անվճար ծխախոտի փոխարեն այսուհետ գումար կհատկացվի: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Պաշտպանության նախարարությունը երկար տարիներ ծխախոտ էր գնում պայմանագրային զինծառայողների համար: Յուրաքանչյուր օր մարտական հերթապահություն իրականացնելիս մի տուփ նույն ծխախոտից էր տրվում», - ասաց նախարարը՝ նշելով նաև, որ թեման քննարկվել է նաև հրամանատարների հետ:
«Երկար քննարկումներ ունեցանք, նաև խորհրդակցեցինք հրամանատարների հետ, ովքեր ամեն օր անմիջական շփում ունեն զինվորների հետ, և մենք որոշեցինք՝ այդ գումարը փոխհատուցել դրամական տեսքով, որովհետև կան չծխող զինվորներ, կան մարդիկ, ովքեր դրա փոխարեն ուրիշ բան կցանկանան գնել, կան մարդիկ, ովքեր այլ ծխատոտ են գնում», - ընդգծեց Պաշտպանության նախարարը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ