Կարեն Կարապետյանի անդամակցության հարց չի քննարկվել
Քաղաքական
Քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ավարտվեց ԳՄ նիստը: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ ամփոփելով քննարկման արդյունքները: Նիստի ընթացքում մասնավորապես քննարկվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Արաբական Էմիրություններ: «Այցը դրական ու խոստումնալից է հատկապես տնտեսական հարաբերությունների զարգացման առումով»,- ասաց նա:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև կանոնդրական և ծրագրային փոփոխությունների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև առաջարկություններ նոյեմբերին կայանալիք ՀՀԿ համագումարի վերաբերյալ:
Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի անդամակցության հարցը, ապա Շարմազանովը վստահեցրեց, որ այդ հարցը առայժմ չի քննարկվել:
«Կարեն Կարապետյանի հնարավոր անդամակցության հարց առայժմ չի քննարկվել»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ