Դեսպան Գալոյանը հանդիպել է Բրազիլիայի գյուղատնտեսության փոխնախարարի հետ
Քաղաքական
Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը նոյեմբերի 11-ին հանդիպել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության գյուղատնտեսության, անասնապահության և մատակարարման նախարարի տեղակալ, գլխավոր քարտուղար Էումար Նովացկուն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարա կայնության հետ կապի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Կողմերը քննարկեցին ս.թ. հոկտեմբերի 12-ից 14-ը Նովացկու գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ իրականացվելիք քայլերը։ Նախարարի տեղակալ Նովացկին գոհունակություն հայտնեց ՀՀ վարչապետի և գյուղատնտեսության նախարարի հետ ունեցած բովանդակալից բանակցությունների կապակցությամբ՝ վերահաստատելով բրազիլական կողմի պատրաստակամությունը զարգացնել Հայաստանի հետ փոխշահավետ առևտրատնտեսական հարաբերությունները:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման, երկու երկրների գյուղատնտեսական արտադրության փոխադարձ ճանաչողականության բարձրացման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման շուրջ: Այդ համատեքստում առանձնահատուկ կարևորվեց Բրազիլիայում և Հայաստանում գործարար համաժողովների կազմակերպումը:
Հանդիպմանը հատուկ անդրադարձ կատարվեց Եվրասիական տնտեսական միությանը և Բրազիլիայի միջև փոխգործակցության խորացման հնարավորություններին։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ