«Հրապարակ». Կառուցվածքային փոփոխությունների վերջին շտրիխներն են անում
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ կառավարությունում վերջին շտրիխներն են անում կառուցվածքային փոփոխությունների հետ կապված: Արդեն համադրել են նախարարությունների կառուցվածքները, նայել՝ կա՞ն արդյոք կրկնվող մարմիններ, տեսչություններ, անկարեւոր կառույցներ, որոնց գործառույթը կարող են փոխանցել այլ մարմնի: Արդյունքում կրճատումներ կլինեն, կլուծարվեն, կմիավորվեն առանձին մարմիններ։ Խոսքը թե նախարարությունների, թե առանձնացված կամ կից ստորաբաժանումների մասին է: Կրճատումների նախնական տարբերակն արդեն ուղարկվել է նախարարություններ: Մինչեւ նոյեմբերի վերջ փաստաթուղթը վերջնական տեսքի կբերեն, եւ նախարարությունների կայքերում կտեղադրվի նոր կառուցվածքը: Այս փոփոխությունների արդյունքում շատերը կկորցնեն իրենց աշխատանքը կամ կհայտնվեն նոր կառույցում՝ նոր ղեկավարի ենթակայությամբ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ