Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանով Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերը Իտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել Արագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը Ռուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասին Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծին Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ 

«Փաստ». Ավտոմեքենաների` անօրինական բաժանված ՊՆ հարյուրավոր պետհամարանիշեր հետ են հավաքել... նույնիսկ սիրուհիներից

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բոլորը կարող են վկայել, որ մեր մայրաքաղաքը ողողված էր ՀՀ պաշտպանության նախարարության պետհամարանիշեր կրող ավտոմեքենաներով: Ասում են' դրանք կրկնակի շատ էին, քան նախարարության ողջ անձնակազմը' հավաքարարից մինչև նախարար: Բարեկամ, ծանոթ, ընկեր–ընկերուհի այնքան են բաժանել, որ հաշիվը կորցրել են:
Ի դեպ, սա շատ թանկ նվեր է: Որովհետև պետավտոտեսուչը երբեք չի կանգնեցնում' մեկ: Երկրորդ' կարմիր գծերի տարածքում կանգնում ես' տուգանք չի գալիս, երրորդ' խախտումդ նկարում են' չեն տուգանում: Ու նաև' «պրիստիժ» է:
Բայց հունիսի 6–ից քաղաքը մեկեն «դատարկվեց» այդ պետհամարանիշերից: Որովհետև դա վերջնաժամկետն էր: Բոլորից, ում անօրինական է տրվել, սկսեցին հետ հավաքել: Անխտի՛ր բոլորից: Ինչո՞ւ: Շատ չծավալվենք: Մի երկու միջադեպ ներկայացնենք:

Սայաթ–Նովա փողոցում ՊՆ բարձրաստիճան մի պաշտոնյա քաղաքացիական հագուստով զբոսնելիս նկատում է «Նիսան–Մարչ» մակնիշի մի ավտոմեքենա (սա էն դամսկի փոքրիկ մեքենաներից է)' Պաշտպանության նախարարության պետհամարանիշերով: Մոտենում է ավտոմեքենայի վարորդին, ավելի ճիշտ' վարորդուհուն, սլացիկ, երկարոտն գեղեցկուհուն և հարցնում. «Աղջիկ ջան, ոնց անե՞նք, որ ես էլ ՊՆ պետհամարանիշ ունենամ»: «Օ՜, դա շատ թանկ հաճույք է, հոպար»,– ասում է աղջիկը: Կես ժամ անց պաշտոնյան պարզում է, որ այդ աղջիկը իրենց համակարգից մեկի սիրուհին է, չէ՛, կոպիտ ասեցինք, ընկերուհին է…

Լրատվամիջոցների ներկայացուցիչները նկատել էին, որ 200 հազար դոլար, 100 հազար դոլար արժողությամբ մի քանի ավտոմեքենաներ են շրջում ՊՆ պետհամարանիշերով և աղմուկ էին բարձրացրել, թե այս ի՞նչ շքեղություն է, դրանցով մի քանի հատ տանկ կարելի է գնել: Նախարարությունում պարզել էին, որ դրանք իրենց մեքենաները չեն, այլ ինչ–որ անհատների… Ինչևէ: Դանակը ոսկորին հասավ: Նախարարությունը որոշում կայացրեց, և արդեն սկսել է բոլոր ՊՆ պետհամարանիշերը հետ վերցնել դրանք անօրինական օգտագործողներից:

Մեր տվյալներով' համապատասխան մարդիկ զանգահարել են նաև հանրությանը հայտնի գեներալին ու խնդրել վերադարձնել բոլոր ՊՆ պետհամարանիշերը: Նրանք էլ ասել են, թե իրենք կխոսեն նախարարի հետ: Սակայն աշխատակիցը պնդել է, թե' հիմա տվեք, երբ նախարարը թույլատրի' կվերադարձնենք:

Ցավոք, այս որոշումից նաև ազնիվ մարդիկ են տուժել: ՊՆ–ում աշխատակիցներից շատերը իրենց անձնական ավտոմեքենան, որը ՊՆ պետհամարանիշ էր կրում, ծառայեցնում են բանակին: Նրանցից էլ են առգրավել:
Վերջին շրջանում այս ամենից շահում էին… կարմիր գծերի տերերը: Որովհետև քանի օր է' հարյուրավոր ավտոմեքենաների վարորդներ անընդհատ տուգանվում են, քանի որ միշտ ունեցել են ՊՆ պետհամարանիշեր, և հիմա, երբ այն հանձնել են, իներցիայով կարմիր գծերն արհամարհում են…

Մենք զանգահարեցինք ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին' պարզելու, թե պետհամարանիշերի «առգրավումն» ավարտվել է, արդյոք:

– Պարոն Հովհաննիսյան, անօրինական կերպով օգտագործվող բոլո՞ր ՊՆ պետհամարանիշերն են հետ վերադարձվել:

– Երեք ամիս առաջ բոլորից հետ ենք վերցրել: Բայց խնդիրը անօրինական, օրինականը չէր, դա ձեր բնորոշումն է, խնդիրը Պաշտպանության նախարարության գործառույթների հետ կապ չունեցող մեքենաների պետհամարանիշերը վերադարձնելն էր:

– Հայտնի գեներալները նույնպե՞ս վերադարձրել են:

– Իմ իմանալով' այո: Բայց ընդհանրապես բոլորինն է վերադարձվել: Նա, ում աշխատանքը ուղղակի կամ անուղղակի չի առնչվում Պաշտպանության նախարարության հետ և ծառայողական մեքենայի կարգավիճակ չունի, վերադարձրել է:

– Հնարավո՞ր է հետագայում որոշ անձանց հետ վերադարձնեք իրենց ՊՆ պետհամարանիշերը:

– Նման տեղեկություն չունեմ: Եվ կարծում եմ' նման բան չի եղել և չի էլ կարող լինել:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանովՔննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերըԻտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ է
Ամենադիտված