«Փաստ». Սեյրան Օհանյանը ՀՀԿ ընտրացուցակով պատգամավոր կդառնա
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես արդեն գրել ենք, պաշտոնանկ արված պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի' քաղաքականություն մտնելու ծրագրերը տապալվեցին, և Վիկտոր Դալլաքյանը կուսակցաշինության հարցում «մենակ ու որբ» մնաց: Խոսակցություններ եղան, թե Սեյրանին հասկացրել են, որ իր դեմ կոմպրոմատներ կան և այլն:
Բայց անցյալ շաբաթավերջին սրընթաց զարգացումներ եղան: Մեր աղբյուրի տվյալներով' Օհանյանի մտերիմ ընկերներից երեքը նախ' հանդիպել են ՀՀ նախագահին' գեներալի հետ հաշտության եզրեր գտնելու ակնկալիքով, այնուհետև' դրական պատասխան ստանալով, հանդիպել են Օհանյանի հետ և համոզել, որ պետք չէ վտանգավոր խաղերի մեջ մտնել: Ինչևէ, նրանց երկար զրույցը գերազանց վերջաբան է ունեցել: Օհանյանն այլևս ընդդիմադիր դիրքերից հանդես չի գա: Որոշվել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին նա ՀՀԿ–ի ցուցակով կդառնա պատգամավոր' ընդգրկվելով ցուցակի առաջին տասնյակի մեջ:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ