«Մենք պետք է աշխատենք, որ այս հիմնադրամը ծառայի բացառապես իր նպատակին». Կորյուն Նահապետյան
Քաղաքական
ԱԺ-ում շարունակվում է Պաշտպանության ոլորտում զինծառայողների կյանքին ու առողջությանը հասցված վնասի փոխհատուցման որոշման նախագծի քննարկումը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախագծի հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանը հայտարարեց, որ նման կասկածամտության պայմաններում չենք կարող լիարժեք վստահություն ստեղծել համակարգի նկատմամբ, ուստի կոչ արեց անհիմն ձևակերպումներով հանդես չգալ: «Մենք պետք է աշխատենք, որ այս հիմնադրամն աշխատի առավելագույնս թափանցիկ, վստահելի, ու ծառայի բացառապես իր նպատակին»,- հայտարարեց նա և կոչ արեց կողմ քվեարկել նախագծին:
Կորյուն Նահապետյանի խոսքով՝ ոչ բոլորին կարելի է քրեական պատասխանատվության ենթարկել, քանի որ կա պատժի տարբեր միջոցներ՝ քրեական, վարչական և այլն:
«Անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար մենք պետք նախ ունենանք բավարար հիմքեր: Եթե չկան բավարար ապացույցներ, ապա քրեական պատասխանատվութան կոչերն ու այլ գնահատականներ հնչեցնելը ճիշտ չէ: Ինչ վերաբերում է ԶՈՒ առանձին բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքին ու եկամուտներին, ապա բոլորն էլ սահմանված կարգով, իրականցրել են եկամուտների և գույքի հայտարարագրում, իսկ ես իրավունք չունեմ ենթադրություններ անելու: Մենք պետք է բավարար հիմքեր ունենանք, որպեսզի կոնկրետ անձանց մեղադրենք կոռուպցիայի մեջ, իսկ եթե կան բավարար ապացույցներ, ապա կարող եք դիմել համապատասխան մարմիններին»,- եզրափակեց նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ