Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրության Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին «My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացում Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Ամենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակ Գերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ Ռումինիայի խորհրդարանը չի հաստատել Զիգֆրիդ Մուրեշանի կառավարությունը Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿ Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Շոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Առգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա 

Հետ կանչել բոլոր ծառայողական մեքենաների առնվազն 70 տոկոսը, այդ թվում՝ մերը. «Բարեւ Երեւան»-ի անդամի նամակը՝ վարչապետին

Հասարակություն

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղդասարյանը բաց նամակ է հղել վարչապետին, որը ներկայացնում ենք ստորև.

Թույլ տվեք բաց նամակս սկսել' համաձայնություն հայտնելով վերջերս Ձեր հնչեցրած այն տեսակետի հետ, որ ՀՀ տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում, իսկ հազարավոր քաղաքացիների կարծիքով՝ կոմատոզ վիճակում: Այդ մասին են վկայում վերջին տարիներին հազարավոր ձեռնարկությունների փակվելն ու սնանկանալը, մեր հայրենակիցների չդադարող արտագաղթը: Այս ծանր տնտեսական իրավիճակով պայմանավորված՝ մեր երկրում համակարգային բնույթ ստացած կոռուպցիայի դեմ պայքարը օրախնդիր է դառնում թե՛ կառավարման արդյունավետության բարձրացման, թե՛ պետական կառավարման հանդեպ հանրային վստահության վերականգնման, և թե՛ պետական սուղ միջոցները վատնումից փրկելու ու ամենակենսական ուղղությունների վրա ծախսելու տեսանկյունից:

Ճակատագրի հեգնանքով, մինչ պետական միջոցների ավելի արդյունավետ օգտագործման կապակցությամբ ձևակերպվում էր առաջարկս, Ձեր կառավարությունը, հանձին պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի, հանդես եկավ աղմակահարույց նախագծով, որի նպատակը մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացումն է, կամ ինչպես ժողովրդի մեջ է այն անվանվել՝ «Ամսական 1000 դրամ բանակին» ծրագիրը: Թե՛ վերջին ամիսներին ձեր կողմից հնչեցված բազում գնահատականներում ու նախաձեռնած քայլերում, թե՛ նաև այս վերջին օրենսդրական նախաձեռնության մեջ կարմիր թելի նման անցնում է «տնտեսությունը ծանր վիճակում է» թեզը, մինչդեռ ստացվում է, որ իր մեծամասնության մեջ աղքատացած ժողովուրդը պետք է հավելյալ բեռ ստանձնի երկրի անվտանգության ապահովման գործում:

Քաջատեղյակ եք, որ այս օրերին հանրության տարբեր շրջանակներ մատնացույց են արել բազում այլընտրանքային աղբյուրներ, որոնց հաշվին կարող են լուծվել նաև հիշատակված խնդիրները, որոնց կարևորությունը ոչ մեկ կասկածի տակ չի դնում: Այդ նույն լույսի ներքո ու կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում ձեզ եմ դիմում միանգամայն այլ առաջարկով, որը, կարծում եմ, նպատակամետ կլինի:

Եվ այսպես. առաջարկում եմ հետ կանչել բոլոր ծառայողական ավտոմեքենաների նվազագույնը 70 տոկոսը, այդ թվում նաև մեզ՝ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությանն ամրակցվածը: Ըստ բազում հաշվարկների ու անժխտելի փաստերի՝ մեկ ծառայողական մեքենային հարկատուի գրպանից ամսական տրամադրվում է (թվերը մոտավոր են) 150.000 դրամի վառելիք, 150.000 դրամ վարորդին աշխատավարձ, ևս 150.000 դրամ՝ սպասարկման ծախսերի համար, ուստի ակնհայտ է մեկ ծառայողական ավտոմեքենայի համար ծախսվող գումարի չափը: Սա այն դեպքում, երբ բազմաթիվ զարգացած պետություններում կան մի քանի տասնյակ ծառայողական մեքենաներ: Կոռուպցիոն ռիսկերի նվազեցում հետապնդող ու հարյուր հազարավոր դրամների խնայողություն ենթադրող այս առաջարկը հիմնավորում եմ հետևյալով. նախ՝ սրանով կվերանան բոլոր անարդյունավետ ծախսերը՝ սկսած թանկարժեք մեքենաների ձեռքբերումից, հատկացվող վառելիքից, մեքենայի սպասարկումից, ապահովագրումից մինչև անվադողեր ու այլ ծախսեր, որոնք պետական բյուջեից հայտնվում են տարբեր չինովնիկների կողմից ստեղծված ՍՊԸ-ներում, ՊՈԱԿ-ներում, ԾԻԳ-երում ու այլ կոռուպցիոն սխեմաներում:

Սրա կողքին շարքային քաղաքացին այսօր դժվարությամբ է առաջնային պահանջմունքները բավարարում, չնայած՝ համաձայն Սահմանադրությամբ ամրագրված հոդվածի՝ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ինչպե՞ս է ստացվում, որ երկրի տեր ժողովուրդը հայտնվում է ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական կոմայի մեջ, իսկ նրա ծառաները, ի դեմս պետական չինովնիկների, ապրում են ճոխ պայմաններում: Ինչպե՞ս է ստացվում, որ երկրի տնտեսության վիճակը այլ է, մինչդեռ պաշտոնյաների ու նրանց փոխկապակցված անձանց ներկայացրած եկամուտների հայտարարագրերում նրանց ունեցվածքն ու շահույթները անշեղորեն աճում են:

Եւ ինչպե՞ս կարելի է նորմալ համարել այն, որ այսպիսի անարդյունավետ ծախսերի, կոռուպցոն ռիսկեր պարունակող սխեմաների պայմաններում դեռ մի բան էլ ակնկալում ենք, որ քաղաքացին հերթական զոհաբերությունը պետք է կատարի հանուն մեր սահմանները պահպանող զինվորի: Մինչդեռ, ինքներդ էլ քաջ գիտեք, որ տակավին ճոխություններով ապրող պետծառայողների ու պետական գործիչների կողքին մեր շարքային քաղաքացիները և նրանց զավակները բանակում իրենց պարտքը կատարելիս զրկված են անգամ տարրական արժանապատիվ պայմաններից: Ըստ որում, երբ դեռևս հոդաբաշխ բացատրություն չի ստացել հարցերից ամենագլխավորը՝ ինչու՞ են բանակում ծառայում միայն անապահով ընտանիքների երեխաները, իսկ նույն պաշտոնյաների ու մեծահարւստների զավակները՝ խուսափում…

Ցանկության և շահագրգռվածության դեպքում այս ու այլ շատ հարցեր, այդ թվում՝ ստեղծված ծանր վիճակից ելք գտնելու ճանապարհներն առաջարկում ենք քննարկել մեր խմբակցության հետ հանդիպման ժամանակ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրությանԵվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին«My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացումԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՄեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Sky News. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պապարացիներին մեղադրել են իրենց երեխաներին լրտեսելու մեջԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՈւկրաինան կարող է մնալ առանց պիտանի F-16-ներիՌումինիայի խորհրդարանը չի հաստատել Զիգֆրիդ Մուրեշանի կառավարությունը Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՇոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Ինչ անել, եթե հարևաններն աղմկում են. մասնագետը ներկայացրել է լուծման տարբերակներըԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել էՎրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքովԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել ԼեհաստանումՀիրոսիմայում 10 տարվա ընթացքում 1,3 միլիոն կռունկ է տեղադրվել ատոմային ռումբի զոհերի հիշատակինԱվտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավորՊետդումայի կազմը գրեթե կիսով չափ նորացել է. ՊուտինՀայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունըՆոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Flydubai ավիաընկերության չվերթի օդաչուները, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հոսպիտալացվել ենԱվանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան Flydubai-ի ինքնաթիռը հաջող վայրէջք կատարած օդաչուները Հարավային Աֆրիկայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ ենՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնածՀոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանով
Ամենադիտված