Ֆուտբոլը կյանքի միակ ուրախությունը չէ. Ռոնալդու
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ ապագայում ցանկանում է ուժերը փորձել այլ ոլորտներում:
«41 տարեկանից հետո միգուցե կրկին պայմանագիր կնքեմ: Ոչ ոք ապագայի մասին վստահաբար խոսել չի կարող: Ցանկանում եմ խաղալ և հեռանալու պատճառ՝ դեռ չեմ տեսնում:
Չեմ կարծում, որ կխաղամ սիրողական մակարդակում, մինչև 60 տարեկան: Մեկ այլ գործով կզբաղվեմ: Չէ՞ որ ֆուտբոլը կյանքի միակ ուրախությունը չէ: Շատ եմ սիրում այն, բայց կգա ժամանակ, երբ ստիպված կլինեմ այլ բան փորձել»,-Ռոնալդուի խոսքը մեջբերում է HurderOfBuffalo-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու