«Քանաքեռցի Տույի»` Արթուր Ղազարյանի, սպանnւթյան դեպքից հինգ տարի անց կհրապարակվի դատավճիռը 36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է CNN-ի վերլուծաբան. ԱՄՆ-ն և Իրանը վերահսկվող հակամարտություն են վարում՝ խուսափելով լայնամասշտաբ պատերազմից Անգլիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Պակիստանը Իրանին և մյուս կողմերին դեէսկալացիայի կոչ է արել՝ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 միջազգային մրցաշարում Միակողմանի համաձայնագրերի դարաշրջանն ավարտվել է․ Ղալիբաֆի ուղերձը Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում Բահրեյնում և ԱՄԷ-ում գործարկվել են պաշտպանական համակարգերը 

« Մենք այս ամենը մեր երեխեքի, բալեքի համար ենք անում». Շարմազանով

Քաղաքական

ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը համամիտ չէ այն տեսակետների հետ, որոնք այսօր հնչում են պաշտպանության նախարարության կողմից ներկայացված նախագծի վերաբերյալ: Ի հակադրումն այդ քննադատությունների՝ Շարմազանովն ընդգծում է, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է բանակի համար իր լուման ներդնել:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների համար՝ այսօր թիվ մեկ խնդիրը անվտանգության հարցն է, իսկ եթե մենք ուզում ենք հզոր բանակ ունենալ, պետք է նաև մեր ներդրումն ունենանք այդ գործում. «Սա ազգային տուրք է՝ սուրբ գործ, որին բոլորն էլ, կարծում եմ՝ կողմ են: Դեռ ապրիլյան պատերազմի օրերից պարզ դարձավ, որ սա լավ գաղափար է, քանի որ մենք տեսանք, թե ինչպես էին նույնիսկ թոշակառու տատիկներն ու պապիկներն իրենց հազար դրամով գնում տուշոնկա կամ խտացրած կաթ առնում ու ուղարկում առաջինագիծ: Այսինքն՝ սա հենց ժողովրդից եկած առաջարկ է»,- ասաց նա:

Շարմազանովի խոսքով՝ բարձր աշխատավարձ ունեցողները բավականին բարձր հարկ, այսպես, թե այնպես՝ վճարում են, և հիմա առաջարկվող այդ հազար դրամը նրանց ոչնչով չի խանգարի: Պատգամավորն ընդգծում է, որ սա փայլուն գաղափար է, որը մշակվելուց հետո գուցե ավելի լավը դառնա: «Եթե Պողոս Պողոսյանն իր պարտականությունը չի կատարում, կամ չարաշահում է թույլ տալիս, դա որևէ քաղաքացու չի ազատում այդ տուրքը վճարելուց:

Յուրաքանչյուրս պետք է մասնակցություն ունենա պետության ամրապնդման գործընթացին: Պետությունը մենք բոլորս ենք: Ավելին՝ ես կարծում եմ, որ այս նախագիծը պետք է քննարկենք սփյուռքի կառույցների հետ, որպեսզի սփյուռքին ևս ներգրավենք այս գործընթացում: Պետք է ամեն ինչ ավելի կազմակերպված դարձնել, քանի որ պետությունը օդում կախված մարմին չէ: Դա իշխանություն է, որը պատկանում է ժողովրդին: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք այսօր ռեսուրսի խնդիր ունենք»,- ասաց նա:

Պատգամավորը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մեր հասարակությունը պատրաստ է՝ հաց չունենա, բայց իր ունեցած հացն ուղարկի զինվորին: «Այսինքն՝ սա արժեքային խնդիր է, որին ժողովուրդը դեմ չէ և այդ հարցը չպետք է քննարկվի: Նապոլեոնն ասում էր՝ այն պետությունը, այն հասարակությունը, որը պատրաստ չէ պահել, կերակրել ու հոգ տանել իր բանակի մասին, ստիպված կլինի կերակրել ուրիշին ու ուրիշի բանակին: Ես համոզված եմ, որ մեր ժողովրդին եթե նախագիծը ճիշտ ներկայացվի և ամբողջական, որևէ մեկի մոտ խնդիր չի առաջանա հազար դրամ վճարելու համար: Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե կուտենք, կլափենք, կամ էս կանենք, էն կանենք… Մենք էլ ասում ենք. լավ, եթե դա պետք է անենք, ցանկացած պայծառ գաղափարի էլ կարելի է անուն կպցնել ու չանել: Բայց պետք ա չէ՞ մի օր այդ լավ գաղափարները կյանքի կոչվեն ու առաջին քայլերն անենք: Տեղին չէ, որ այսօր այս նախագիծը բերում ու համեմատության մեջ են դնում հոսանքի կամ տրանսպորտի թանկացման հետ ու նույնացնում այդ խնդիրները: Սա ուրիշ խնդիր է, որին պետք է մի փոքր լուրջ վերաբերվել: Եթե խնդիրը վերահսկումն է, ապա պաշտպանության նախարարը շատ պարզ ձևակերպումներով ասաց, որ կան նաև վերահսկողական մեխանիզմներ: Այն տեսակետը, թե ժողովուրդը դեմ է դրան, դա արհեստածին է»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ եթե աշխատավարձերը բարձացնեին, նոր նման նախագիծ ներկայացնեին, Շարմազանովը կրկին հակադարձեց. «Ա՛յ ցավդ տանե՜մ, կարողա նաև բարձրացնենք, սա ինչ կապ ունի: Սա բարոյական հարց է: Մեր ժողովուրդը բանակին տալու խնդիր չունի: Պետք չէ բանակն ու ազգային անվտանգությունը հինգ իշխանավորի հետ նույնացնել: Եթե ես վատն եմ, կոռումպացված, դա չի ազատում մարդկանց բանակի ազգային տուրքից: Բա հանգիստ քնե՞լը… ամենահեշտ բանն է պատասխանատվությունն իր վրայից ցրելը: Մենք ամեն ինչ խառնել ենք իրար, մինչդեռ սա վերկուսակցական ու վերազգային գաղափար է: Իսկ այն, որ շատ աշխատողը պետքա շատ հարկ վճարի, դա փաստ է: Բացի դա՝ ոչ ոք չգիտի, թե ով ինչքան է այսօր հարկ վճարում: Շատ մարդ կա, որ մեծ հարկեր է վճարում, բայց այդ մասին չի բարձրաձայնում: Սա տժվժիկի պատմությունը չէ, ով էլ գա իշխանության՝ այս գաղափարը պետք է գործի»,- ասաց նա:

Իսկ թե ինչով է պայմանավորված, որ այս գաղափարը նոր է ծագել ու հենց նոր է առաջարկվել, Շարմազանովն արձագանքեց, թե պատճառը նոր նախարարն է. «Նոր նախարար է եկել, նոր գաղափար ու մոտեցումներ է առաջարկում: Ես կասեի նաև, որ սա ուշացած նախաձեռնություն է, բայց՝ անհրաժեշտ: Երբ որ հաստատվի նախագիծը և վերահսկողությունն էլ աշխատի, կտեսնենք՝ մի ամիս հետո ինչ լավ նածագիծ է դառնալու: Այո, իշխանությունները շատ սխալներ ունեն, որոնք պետք է քննադատել, բայց այս մաքրամաքուր նախագիծը մի սևացրեք: Մենք այս ամենը մեր երեխեքի, բալեքի համար ենք անում»,- եզրափակեց նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Քանաքեռցի Տույի»` Արթուր Ղազարյանի, սպանnւթյան դեպքից հինգ տարի անց կհրապարակվի դատավճիռը36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է CNN-ի վերլուծաբան. ԱՄՆ-ն և Իրանը վերահսկվող հակամարտություն են վարում՝ խուսափելով լայնամասշտաբ պատերազմից Անգլիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Պակիստանը Իրանին և մյուս կողմերին դեէսկալացիայի կոչ է արել՝ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 միջազգային մրցաշարում Միակողմանի համաձայնագրերի դարաշրջանն ավարտվել է․ Ղալիբաֆի ուղերձը Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում Բահրեյնում և ԱՄԷ-ում գործարկվել են պաշտպանական համակարգերը Մաքգրեգորը կրկին ծանր վնասվածք ստացավ և պարտվեց Հոլուեյին Մեսսին իր կարիերայում առաջին անգամ կխաղա Անգլիայի դեմ Ովքեր կհանդիպեն ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Մահացել է Կատարի նախկին էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանին Թեհրանում հայտարարել են Իրանի զոհված գերագույն առաջնորդի հիշատակի արարողություն անցկացնելու մասին Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը Գեղարքունիքի մարզում բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կա 5 տուժած ԱԱ-2026. Արգենտինան կիսաեզրափակչում է ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածել է Հորդանանի «Արքայազն Հասան» ամերիկյան ավիաբազային Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար Իրանը հարվածել է Հորդանանում, Քուվեյթում, Բահրեյնում և Կատարում ԱՄՆ-ի ռազմական բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն մեկ շաբաթվա ընթացքում երրորդ հարվածաշարքն է իրականացրել Իրանի դեմ՝ կիպրական նավի վրա հարձակումից հետո Իրանը փակել է Հորմուզի նեղուցը Մինչև Կեսարն ու Կլավդիոսը. հայտնաբերվել է հին Բրիտանիայի ազդեցիկ բնակիչների գերեզմանոց 2023֊ի ապրիլից «Հրազդան ցեմենտ»-ի գործարանը հարկադիր պարապուրդի մեջ է, աշխատակիցներն արդեն 3 տարի է , ինչ աշխատավարձ չեն ստացել. Լիլիթ ՍտեփանյանՊերուում Աշխարհի առաջնության ընթացքում ավելի քան 500 նորածնի անվանակոչել են Հոլանդի պատվին Հուլիսի 13-ին և 14-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Mercedes-AMG-ը ստեղծել է նոր սերնդի էլեկտրական մարզական մեքենա՝ 671 ձիաուժ, թափի հավաքում 3 վայրկյանում և իսկական շարժչի ձայն (Լուսանկարներ) Հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու․ հասցեներ Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն․ Ծանրամարտի ֆեդերացիա Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Վարդավառը Հայաստանի ամենավտանգավոր օձերը. որտեղ են դրանք ամենաշատը հանդիպում5 նշան, որ ձեր օրգանիզմը վիտամինների պակաս ունիՇատերը չգիտեն. այս մթերքը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց համարԿանանց 5 սխալները, որոնք կարող են վնասել հարաբերություններըԻնչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ամեն օր քաղցր եք ուտումԱշխարհի 5 վայրերը, որտեղ մարդիկ անհետացել են՝ թողնելով բազմաթիվ հարցերՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4333-իՊայծառակերպության հրաշազարդ տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԱնկեղծ ամոթ է, այ տնաշեեեեն, գոնե փողի կռիվ չտայիր է. Սոֆյա Հովսեփյանը՝ իրեն դատի տված ՓաշինյանինԵրեւանում փտած ծառն արմատից պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել էՓոթորիկը խաթարել է Սանկտ Պետերբուրգի տրանսպորտային աշխատանքըՓափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «LiXiang»-ը, «Tesla»-ն, «Toyota Camry»-ն և «Nissan»-ըՓաշինյանը Ծառուկյանի գործը «քցել է ոտքին»․ տուշոնկա շոուի երկրորդ մասն են բեմադրում. ԱբովյանՊաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկինՀայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչՕմանում Իրանի հարցով բանակցություններ կանցկացվեն առանց ԱՄՆ ներկայացուցիչներիՄենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան
Ամենադիտված