«Քանաքեռցի Տույի»` Արթուր Ղազարյանի, սպանnւթյան դեպքից հինգ տարի անց կհրապարակվի դատավճիռը 36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է CNN-ի վերլուծաբան. ԱՄՆ-ն և Իրանը վերահսկվող հակամարտություն են վարում՝ խուսափելով լայնամասշտաբ պատերազմից Անգլիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Պակիստանը Իրանին և մյուս կողմերին դեէսկալացիայի կոչ է արել՝ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 միջազգային մրցաշարում Միակողմանի համաձայնագրերի դարաշրջանն ավարտվել է․ Ղալիբաֆի ուղերձը Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում Բահրեյնում և ԱՄԷ-ում գործարկվել են պաշտպանական համակարգերը 

Պետք չէ ոչ մեկին բոմժ սարքել, բայց ոչ մեկին չպետք է թույլ տալ՝ Հայաստանը բոմժ դարձնել. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

Ես կողմ եմ քվեարկելու այս նախագծին: ԱԺ ամբիոնից «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով քննադատություններին՝ նա հայտարարեց, որ բոլոր քննադատություններն էլ տեղին են, սակայն դեմ քվեարկել նախագծին՝ ճիշտ չի համարում, քանի որ դա հայոց բանակի մարտունակությունը բարձրացնող օրենքի նախագիծ է.

«Որովհետև այն զինվորը, որի միտքն ազատ է մտահոգությունից, թե ինչ է լինելու իր ընտանիքի հետ, թե երեխաները, ծնողները սոված կմնան, եթե ինձ ինչ-որ բան պատահի: Ահա այսպիսի զինվորի մարտունակությունը շատ ավելի բարձր է, իր մարտական գործողության վրա նրա գործողությունները շատ ավելի պրոֆեսոնալ են»,- ընդգծեց Փաշինյանը:

Միևնույն ժամանակ՝ պատգամավորը շեշտեց, որ հասարակությունն արդարացիորեն բարձրաձայնում է, որ իշխանությունները, ոչ անհայտ գեներալները, պետք է քիչ թալանեն, որպեսզի պետական բյուջեն ի վիճակի լինի հայրենիքի համար կյանքը, կամ առողջությունը զոհաբերածներին քիչ թե շատ փոխհատուցում տրամադրել: «Այո՛, ճի՛շտ են այդ քաղաքացիները, և հիմա մենք նաև այս ամենի համար պետք է վճարենք այս հազար դրամները, որովհետեւ, որպես պետություն, որպես հասարակություն, որպես քաղաքացիներ՝ չենք կարողացել ստեղծել այնպիսի իշխանություն, որը կլինի էֆեկտիվ»,- հավելեց Փաշինյանը:

Պատգամավորի խոսքով՝ սա մի յուրօրինակ «տուգանք» է բոլորի վրա արդյունավետ պետություն և իշխանություն ունենալու գործում խայտառակ պարտություն կրելու համար: «Մենք պետք է սա վճարենք, այո՛, որպես տուգանք, որ չենք կարողացել ունենալ այնպիսի իշխանություն այս քսանհիգ տարիների ընթացքում, որ այս տարվա պետական բյուջեն, ոչ թե երեք, այլ երեսուն անգամ շատ լիներ:

Իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «տականք» է անվանում բոլոր նրանց, ովքեր մատնացույց են անում գեներալներ, նախարարներ, պատգամավորներ, որոնք, չգիտես որտեղից՝ միլիարդների կարողություններ են կուտակել»,- ասաց Փաշինյանը, անդրադառնալով Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե զինծառայողներ ունեցող ընտանիքները պետք է ազատվեն հազար դրամը վճարելուց: «Պարոն նախարար, ես Ձեզ էլ եմ ասել, նախկին նախարարի հետ էլ եմ այդ թեմայով զրույց ունեցել. Հայոց բանակի զինվորներին մատակարարվող սապոգի քառասուն տոկոսը քսան րոպեյվա ընթացքում քրքրվում է, հագնելուց քսան րոպեյվա ընթացքում, եւ եթե ուզում ենք ծնողներին լավություն անել, եկեք այնպես անենք, որ հայոց զինվորի ծնողն ազատվի Վերնիսաժից սապոգ առնելու, ներքնաշոր, գուլպա առնելու, ատամի մածուկի և այլնի պարտավորությունից: Էդ հազար դրամը նրանց պարագայում դժվար չի լինի, որովհետև այսօր բանակում զինվոր պահելը դարձել է ուսանող պահելուց բարդ, որովհետեւ նրա այն կարիքները, որը, իբր թե, պետք է հոգա պետությունը, ծնողներն են ստիպված լինում հոգալ»,- նշեց Փաշինյանը:

Նա նշեց, թե այսօր խոսվում է մահացածների մասին, բայց պետք է մտածել նաև ողջերի մասին: «Մենք խոսում ենք թալանչի գեներալների մասին, բայց մոռանում ենք, որ հայոց բանակում կա սոցիալական լուրջ խնդիր: Քսան տարի հայոց բանակում ծառայած և գնդապետի կոչում ստացած տասնյակ, հարյուրավոր սպաներ ամենապրիմիտիվ սոցիալական խնդիրն ունեն, էլ չեմ ասում բնակարանային խնդիրը, որ մեր պետությունը մինչև հիմա չի կարողացել գոնե հույս ներշնչել, որ ապագայում կլինիմ, և, կներեք, նախարարն ասում է՝ քսան տարի այս տեմպով կպահանջվի, որպեսզի այդ բնակարանային կարիքը հոգանք»,- հայտարարեց նա:

Փաշինյանն ընդգծեց նաև, որ անընդունելի է այն հայտարարությունները, թե ամեն ինչ արվում է, որ զինվորների, սպաների համար մեռնելն ավելի ձեռնտու լինի, քան ապրելը: «Հիմա էլ ասում են, թե բնակարանների համար էլ պետք է մասնավոր հիմնադրամ լինի: Տե՛ղ հասանք: Ամեն ինչ մասնավոր միջոցներից է, հազար դրամ, չգիտեմ ինչ… չմոռանանք, որ տիկին Ռիտան էլ ասում էր հարյուր դրամ տվեք, որ մանկական առողջության խնդիրը լուծենք»,- նկատեց պատգամավորը:

Նա հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները վերջին տարիների հայկական ռազմաքաղաքական պլանը թերակատարել են, և տասնյակ միլիոններն՝ ուղղակի չեն տվել: «Ասել են փող չկա ու Դիլիջանում քառասուն միլիոնանոց սաունա են սարքել, ԿԲ-ի համար սարի գլխին դաչա են սարքել՝ վաթսուն միլիոն դոլարանոց: Սա՛ է ապրիլյան պատերազմը, բայց պետք է լիներ որակյալ զենք, ոչ թե ութսունականների զենք, իսկ պաշտոնյաները շքեղ մեքենաներից իջնում են և լրագրողներին ասում՝ մեր միջոցները սուղ են: Ամեն օր նրանք մոռանում են, որ պատերազմի հավանականություն կա, և վաղը լինելու է շատ ուժեղ պատերազմ, և հազար դրամով հարց չի լուծվում, դա պարզապես ժամանակ ձգելու նպատակ ունի»,- հավելեց նա:

Ամփոփելով՝ Ն. Փաշինյանն առաջարկեց ստեղծել մի հանձնաժողով, որը կզբաղվի պետական թալանի, երկրի գումարները վատնող պաշտոնյաների ու նրանց հարազատների ունեցվածքներն ուսումնասիրելու խնդրով: «Բոլորը պետք է իմանան, թե ինչ գույք ունի յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա: Պետք է ստեղծել խորհրդարանական հանձնաժողով, որի նպատակը կլինի ստուգել յուրաքանչյուրի գույքային եկամուտները, անկախ նրանից, թե ով և երբ է եղել պաշտոնի: Բոլորի մասին հասարակությունը պետք է իմանա, առանց վենդետաների, առանց կախաղանի: Պետք չի, ոչ մեկին, կներեք բառիս համար՝ բոմժ սարքել, բայց ոչ մեկին չպետք է թույլ տալ ՀՀ-ը դարձնել բոմժ: Հայաստանից գողացվածը պետք է վերադարձվի, և ՀՀ թշնամիները պետք է ծնկի գան»,- եզրափակեց նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Քանաքեռցի Տույի»` Արթուր Ղազարյանի, սպանnւթյան դեպքից հինգ տարի անց կհրապարակվի դատավճիռը36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է CNN-ի վերլուծաբան. ԱՄՆ-ն և Իրանը վերահսկվող հակամարտություն են վարում՝ խուսափելով լայնամասշտաբ պատերազմից Անգլիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Պակիստանը Իրանին և մյուս կողմերին դեէսկալացիայի կոչ է արել՝ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 միջազգային մրցաշարում Միակողմանի համաձայնագրերի դարաշրջանն ավարտվել է․ Ղալիբաֆի ուղերձը Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում Բահրեյնում և ԱՄԷ-ում գործարկվել են պաշտպանական համակարգերը Մաքգրեգորը կրկին ծանր վնասվածք ստացավ և պարտվեց Հոլուեյին Մեսսին իր կարիերայում առաջին անգամ կխաղա Անգլիայի դեմ Ովքեր կհանդիպեն ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Մահացել է Կատարի նախկին էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանին Թեհրանում հայտարարել են Իրանի զոհված գերագույն առաջնորդի հիշատակի արարողություն անցկացնելու մասին Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը Գեղարքունիքի մարզում բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կա 5 տուժած ԱԱ-2026. Արգենտինան կիսաեզրափակչում է ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածել է Հորդանանի «Արքայազն Հասան» ամերիկյան ավիաբազային Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար Իրանը հարվածել է Հորդանանում, Քուվեյթում, Բահրեյնում և Կատարում ԱՄՆ-ի ռազմական բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն մեկ շաբաթվա ընթացքում երրորդ հարվածաշարքն է իրականացրել Իրանի դեմ՝ կիպրական նավի վրա հարձակումից հետո Իրանը փակել է Հորմուզի նեղուցը Մինչև Կեսարն ու Կլավդիոսը. հայտնաբերվել է հին Բրիտանիայի ազդեցիկ բնակիչների գերեզմանոց 2023֊ի ապրիլից «Հրազդան ցեմենտ»-ի գործարանը հարկադիր պարապուրդի մեջ է, աշխատակիցներն արդեն 3 տարի է , ինչ աշխատավարձ չեն ստացել. Լիլիթ ՍտեփանյանՊերուում Աշխարհի առաջնության ընթացքում ավելի քան 500 նորածնի անվանակոչել են Հոլանդի պատվին Հուլիսի 13-ին և 14-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Mercedes-AMG-ը ստեղծել է նոր սերնդի էլեկտրական մարզական մեքենա՝ 671 ձիաուժ, թափի հավաքում 3 վայրկյանում և իսկական շարժչի ձայն (Լուսանկարներ) Հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու․ հասցեներ Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն․ Ծանրամարտի ֆեդերացիա Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Վարդավառը Հայաստանի ամենավտանգավոր օձերը. որտեղ են դրանք ամենաշատը հանդիպում5 նշան, որ ձեր օրգանիզմը վիտամինների պակաս ունիՇատերը չգիտեն. այս մթերքը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց համարԿանանց 5 սխալները, որոնք կարող են վնասել հարաբերություններըԻնչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ամեն օր քաղցր եք ուտումԱշխարհի 5 վայրերը, որտեղ մարդիկ անհետացել են՝ թողնելով բազմաթիվ հարցերՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4333-իՊայծառակերպության հրաշազարդ տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԱնկեղծ ամոթ է, այ տնաշեեեեն, գոնե փողի կռիվ չտայիր է. Սոֆյա Հովսեփյանը՝ իրեն դատի տված ՓաշինյանինԵրեւանում փտած ծառն արմատից պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել էՓոթորիկը խաթարել է Սանկտ Պետերբուրգի տրանսպորտային աշխատանքըՓափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «LiXiang»-ը, «Tesla»-ն, «Toyota Camry»-ն և «Nissan»-ըՓաշինյանը Ծառուկյանի գործը «քցել է ոտքին»․ տուշոնկա շոուի երկրորդ մասն են բեմադրում. ԱբովյանՊաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկինՀայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչՕմանում Իրանի հարցով բանակցություններ կանցկացվեն առանց ԱՄՆ ներկայացուցիչներիՄենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան
Ամենադիտված