Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 

«Միասնություն» շարժման շուրջ հավաքվել են ազգային հենքով երիտասարդներ

Քաղաքական

Օրերս տեղի ունեցավ «Միասնություն» համազգային շարժման առաջին համաժողովը, որի ընթացքում ելույթ ունեցավ Շարժմանը միացած «Հայազն» կուսակցության վարչության անդամ Սոնա Կարապետյանն, ում ելույթը ներկայացնում ենք ստորև.

«Անկախության տարիներից ի վեր, «Միասնությունը» եղել է բոլորիս երազանքը, և այսօր մի խումբ հայրենասեր գաղափարակիցների շնորհիվ այդ երազանքն ի կատար ածվեց: Այս տարիների ընթացքում մեր սերունդն ականատես է եղել տարբեր շարժումների՝ կուսակցությունների ու նախաձեռնությունների միավորմանը, որոնց նպատակն է եղել իշխանափոխությունը, և որոնք, ցավոք, հաջողության չեն հասել: Շատերն իրենց ձախողումների մեջ մեղադրում են ժողովրդին՝ արդարանալով, որ եթե ժողովուրդը համախմբվեր, մենք վաղուց կապրեինք ավելի լավ Հայաստանում:

Կարծում եմ` արդար չէ սեփական անհաջողությունների մեջ մեղադրել Սարդարապատում և Արցախյան ազատամարտում հաղթած ժողովրդին: Ժամանակն է, վերջապես, ընդունել, որ այդ ձախողումների միակ պատճառն ընդհանուր նպատակի ու ազգային գաղափարի բացակայությունն է, առանց որի` ցանկացած շարժում դատապարտված է:

Սա ոչ թե քննադատություն է, այլ ինքնաքննադատություն, քանի որ մենք՝ ներկա գտնվողներից շատերս, որպես ժողովրդի մի մաս, նույնպես մասնակցել ենք տարբեր շարժումների, և չնայած մեր երիտասարդ տարիքին, կանգնել ենք առաջնագծում և լոկալ պայքարներում ունեցել ենք փոքր, բայց կարևոր հաղթանակներ, սակայն վերջնական արդյունքի չենք հասել:

Այսօր, «Միասնություն» շարժման շուրջ հավաքվել են ազգային հենքով երիտասարդներ, իրենց մասնագիտություններում հմտացած անհատներ, ովքեր իրենց առջև նպատակ են դրել հայաստանյան քաղաքականության մեջ իրականացնել սերնդափոխություն, և այս նպատակին հասնելու առաջին քայլը 2017թ.-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցությունն է:

Չգիտեմ, ճակատագրի հեգնանք համարեմ, թե պատահականություն, չնայած քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում, բայց ինչպես երևում է, ապրիլի 2-ը hայ ազգի համար ճակատագրական օր դարձավ:

Այս տարի` ապրիլի 2-ին, Արցախում ակտիվացան պատերազմական գործողությունները, որի արդյունքում ունեցանք անդառնալի մարդկային կորուստներ, ինչպես նաև՝ տարածքային կորուստներ: Թշնամին մնում է թշնամի, նա անում է իր սև գործը, բայց այն դեպքում, երբ հնարավորություն կար ետ պահել մեր տղերքին մահից, մեր ռազմական ու քաղաքական գործիչները կարևոր գործերով բիլիարդ էին խաղում: Դա խոսում է այն մասին, որ կադրերը ճիշտ ընտրված չէին, և առ այսօր ոչ ոք իր տեղում չի գտնվում:

Ամեն ինչ սկսվում է կրթության համակարգից… Երբ երիտասարդները գումարով են ընդունվում ռազմական ինստիտուտ, ոստիկանության ակադեմիա, բժշկական համալսարան և այդպես էլ ավարտում են ԲՈՒՀ-երը, գումարով քննություն ստանում, դիպլոմներ գնում, և հետո էլ կաշառքով անցնում աշխատանքի այս կամ այն պաշտոններում, էլ ի՞նչ որակյալ համակարգի և անվտանգության մասին կարող է խոսք գնալ:

Սերնդափոխություն ասելով՝ նկատի չունենք համակարգն ուղղակի երիտասարդ կադրերով համալրել: Բնական սերնդափոխությունը լինելու է իսկապես հայրենասեր, պրոֆեսիոնալ և գործի նվիրյալ, պետականամետ երիտասարդ գործիչների համակարգ մուտք գործելով:

Եվ ինչպես այս տարվա ապրիլի 2-ին հայ ժողովուրդը միասնական ցույց տվեց իր բռունցքը, այդպես էլ 2017թ.-ի ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններին կկայացնի ճիշտ որոշում, և այդ որոշման հենարանը կլինի «Միասնություն» համազգային շարժումը»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից
Ամենադիտված