Գեղարքունիքի մարզի համայնքների նորընտիր ղեկավարներն արդեն ստանձնել են իրենց լիազորությունները
Հասարակություն
Գեղարքունիքի մարզում այս տարվա հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում համայնքի ղեկավարների կազմը փոփոխություն կրեց 13 համայնքներում՝ Մարտունի եւ Սեւան քաղաքներում, Գեղամավան, Վարսեր, Ծաղկաշեն, Կարմիրգյուղ, Սարուխան, Գանձակ, Ծովազարդ, Հայրավանք, Խաչաղբյուր, Լուսակունք, Չկալովկա գյուղերում:
Ինչպես տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համակարգման վարչությունից, հոկտեմբերի 24-ից մինչեւ նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում իրենց լիազորություններն արդեն ստանձնել են Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, Սարուխանի գյուղապետ Հովիկ Չիչոյանը, Ծաղկաշենի գյուղապետ Գրիշա Կարապետյանը, Ծովազարդի գյուղապետ Արամայիս Ենգոյանը, Կարմիրգյուղի գյուղապետ Հակոբ Գասպարյանը, Հայրավանքի գյուղապետ Սասուն Համբարձումյանը, Չկալովկայի գյուղապետ Վահրամ Կարապետյանը, Վարսերի գյուղապետ Հուսիկ Սեդրակյանը, Գանձակի գյուղապետ Արմեն Պողոսյանը, Խաչաղբյուրի գյուղապետ Սերգո Գալստյանը: Լուսակունքի գյուղապետ Խաչիկ Խաչատրյանը եւ Գեղամավանի գյուղապետ Վաչիկ Սաղաթելյանն իրենց լիազորությունները կստանձնեն մինչեւ դեկտեմբերի 1-ը: Համայնքի ղեկավար կազմի փոփոխության արդյունքում հիմնականում փոփոխություն են կրում հայեցողական պաշտոնները:
Խոսրով Խլղաթյան


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ