Սառա Ջեսիկա Փարքերը կոշիկի տոնական հավաքածո ւէ ստեղծել Ամանորի գիշերվա համար
Հասարակություն
Ամերիկացի դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը Net-a-Porter ինտերնետ-խանութի հետ համատեղ կոշիկի տոնական հավաքածու է ստեղծել Ամանորի գիշերվա համար, հաղորդում է Harper's Bazaar-ին:
Շարքում տեղ են գտել վառ գույների (ֆուքսիա, վառ կարմիր, փիրուզագույն, շափյուղակապտագույն, ոսկեգույն) բարձրակրունկ կոշիկներ: Որպես դեկորի տարր օգտագործվել են արհեստական թանկագին քարեր, ժապավեններ եւ փայլազարդեր: Կոշիկները վաճառքում կհայտնվեն նոյեմբերի 17-ին, գներն սկսվում են 305 դոլարից:
Սառա Ջեսիկա Փարքերն արդեն մի քանի տարի է՝ աշխատում է նորաձեւության ինդուստրիայում: 2016 թվականի հոկտեմբերի վերջին նա դարձել է Kat Florence բրիտանական ոսկերչական բրենդի դեմքը եւ մասնակցել զարդերի դիզայնի մշակմանը:
Սառա Ջեսիկա Փարքերը «Ոեկե գլոբուս» եւ «Էմմի» մրցանակների դափնեկիր է: Նրան լայն ճանաչում Է բերել գրող Քերի Բրեդշոուի դերը «Սեքսը մեծ քաղաքում» սերիալում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ