Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետը Չիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջում Մերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզում Աբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ը ԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճը Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքից Իրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտ Թրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոս Մեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառով Պեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համար Սի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսում 

Թուրքիան կառուցել է ժխտողականության պատ. Forbes-ի անդրադարձը «Խոստում» ֆիլմին

Հասարակություն

Ամերիկյան հեղինակավոր Forbes բիզնես ամսագրի հեղինակ Ստեֆան Իրիգը ծավալուն հոդված է նվիրել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին և անդրադարձել դրա շուրջ ձևավորված ժխտողականության մթնոլորտին: Հեղինակը նշում է, որ ցեղասպանության մասին խոսելով դառնում ես թուրք ազգայնականների ու ժխտողականների թիրախը:

«Այս մասին գրելը վտանգավոր է: Հայոց ցեղասպանության մասին խոսելը մեծ ռիսկ է պահանջում: Դա առնվազն հոգնեցնող փորձառություն կլինի այն մասին, թե ինչպես ես առցանց վիրավորանքներ, սպառնալիքներ ստանում: Մինչև հիմա դա արդիական էր անհատների' ակադեմիկոսների, արտիստների և ակտիվիստների համար: Այժմ այն կարծես սկսում է գործել նաև հոլիվուդյան ֆիլմերի համար»,- գրում է հեղինակը:

Նա պատմում է, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ Թուրքիան լքեց ԵՄ մշակութային ծրագիրն այն բանի համար, որ դրա շրջանակում դրեզդենյան սիմֆոնիկ նվագախումբը հարգելու էր Ցեղասպանության զոհերի հիշատակը: Իսկ վերջերս էլ Թուրքիան կանխեց Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանում կայանալիք համերգը: «Այժմ մենք հաջորդ հակահայկական քարոզարշավի կենտրոնում ենք: Այս անգամ դրա կենտրում հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմն է, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին»,- գրում է Իրիգը: Նա ներկայացնում է, թե ինչպես են նախկինում Ցեղասպանության մասին պատմող ֆիլմերի նախագծերը տապալվել թուրքական կողմի ջանքերով:

«Թուրքական կառավարությունը կառուցել է պարտադրված լռության հարաբերականորեն հաջողված մի պատ, որը վախեցնելով ոչ միայն արգելափակում է թեմային ծանոթանալու փորձերը, այլև տարբեր միջոցներով կանխում է թեմայի քննարկումը: Թուրքական ժխտողականությունն անցյալի հարց չէ: Դա ոչ միայն ուղղակի միջամտություն է կառավարության կամ դեսպանության կողմից, այլ նաև վախեցնելու, հարկադրված լռության դատապարտելու մթնոլորտ»,- ընդգծում է հեղինակը:

Անդրադառնալով «Խոստումը» ֆիլմին՝ նա փաստում է, որ այն շատ ավելի հեռուն գնաց, քան դրան նախորդած ծրագրերը և դա գլխավորապես այն բանի պատճառով, որ ֆիլմն անկախ ֆինանսավորում ուներ: Հեղինակի խոսքով' դա երբևէ ամենաթանկ անկախ ֆիլմերից է: Այդուհանդերձ, այն չունի դիտրիբյուտորներ, և հենց այստեղ է, որ գործում են թուրքական սպառնալիքը, բոյկոտն ու հարվածները:

Ստեֆան Իրիգը ներկայանում է, թե ինչպես ֆիլմերի ամենամեծ առցանց բազայում' IMDB-ում ակտիվորեն սկսել են մեկ գնահատել ֆիլմն այն դեպքում, երբ այն դեռ կինոթատրոնների էկրաններին չի էլ հայտնվել: «Վերջին շաբաթների ընթացքում ֆիլմի օգտին քվեարկել է շուրջ 91 հազար մարդ: Ընդ որում, քվեարկողները հիմնականում կամ մեկ են այն գնահատել, կամ տասը: Մեծ մասը՝ 57 հազարը, մեկ գնահատածներն են: Սա ֆիլմի վարկանիշը գցելու ակնհայտ փորձ է: Մենք ականատեսն ենք հակահայկական ժխտողական ևս մեկ քարոզարշավի, որը տեղի է ունենում շատ հեռու Թուրքիայից: Թեպետ հստակ հայտնի չէ, ով է կանգնած այս քարոզի հետևում, սակայն կարելի է ենթադրել, որ ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս ամեն բան տանում է դեպի թուրքական կառավարություն և/կամ ազգայնական խմբեր»,- գրում է հեղինակը:

Նա ընդգծում է, որ Հայոց ցեղասպանության ժխտողականությունը վերջին տարիներին զարգացման տարբեր փուլերով է անցել: Այժմ ականատեսն ենք լինում սոցիալական մեդիայի միջոցով ժխտողականության դրսևորումներին: «Ժխտողականությունը մուտք է գործել թվիթերյան և առցանց հեռախոսային հարթակ: Եվ ցավալի է, որ այն հաջողություններ է գրանցում»,- նշում է Իրիգը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերը
Ամենադիտված