Դի Կապրիոն վավերագրական սերիալ է ստեղծում Հյուսիսային Ամերիկայի յուրացման մասին
Հասարակություն
Histori պատմական ալիքն սկսել է Լեոնարդո դի Կապրիոյի Appian Way Production պրոդյուսերական ընկերության վավերագրական պատմական սերիալի նկարահանումը: Այս մասին նոյեմբերի 14-ին հայտնել է Variety-ն:
«Ֆրոնտիրա մարդը» (Frontiersman) անվանումը կրող նախագիծը պատմելու է Հյուսիսային Ամերիկայի առաջին հետազոտողների, ներառյալ Դենիել Բունի, Լյուիսի եւ Քլարքի, Թեքումսի, Դեւի Քրոքեթի եւ Էնդրյու Ջեքսոնի կյանքի մասին: Սերիալի գործողությունն ընդգրկելու է 75-ամյա ժամանակաշրջան՝ սկսած Անկախության պատերազմից մինչեւ ոսկու տենդի դարաշրջանը:
«Այդ ժամանակաշրջանում Ամերիկան անցել է երկիր հնարավորությունից մինչեւ հնարավորությունների երկիր ճանապարհը»,-ասել է Փոլ Քաբանան՝ History ալիքի փոխնախագահը եւ ծրագրերի տնօրենը:
Լեոնարդո դի Կապրիոն նաեւ հանդես է եկել որպես «Փրկել մոլորակը» վավերագրական ֆիլմի պրդոդյուսեր, որը YouTube-ի National Geographic ալիքում հրապարակվել է 2016 թվականի հոկտեմբերին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ