Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը Կապույտ ու կարմիր երանգներ․ Նամիբիայի աղային հարթավայրը՝ տիեզերքից 2026 թվականին ամենաբարձր կենսաթոշակներ ունեցող երկրների տասնյակը Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինի Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է ԱՄՆ-ում 20 տարվա ընթացքում առաջին անգամ, հնարավոր է, Կոնգրեսի ընտրություններ անցկացվեն առանց ԵԱՀԿ դիտորդների Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է Ընտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴ ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր ԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի մեկնումը քաղաքական սկանդալ է առաջացրել Հունաստանում 

Արցախցու հաշվին՝ արցախցու համար. վարչապետի այցի ֆինանսական կողմը

Քաղաքական

Նոյեմբերի 5-ին վարչապետ Կարեն Կարապետյանն Արցախում էր, հանդիպումներ ունեցավ արցախյան իշխանությունների հետ, քննարկեց տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր, ծանոթացավ մարտական դիրքերում իրականացվող տեխնիկական վերազինման աշխատանքների ընթացքին, ասուլիս տվեց, լուսանկարվեց ու վերադարձավ Երևան:

Չարվեց քաղաքական որևէ հայտարարություն, իսկ գործնական քայլերի մասին խոսել, երևի թե, դեռ շուտ է: Դե Կարեն Կարապետյանը մի քիչ պետք է մտածի՝ ինչն ինչպես անի:

Գործադիրի ղեկավարի այցը դեպի Արցախ՝ շատ քննարկվեց, շատ լուսաբանվեց, սակայն որոշ հարցերի մասին այդպես էլ չխոսվեց:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը, օրինակ, գրավոր հարցում ուղարկեց կառավարություն՝ պարզելու՝ «1.Վարչապետը ո՞ր հյուրանոցում է հանգրվանել, 2. ո՞ր հյուրանոցներում են հանգրվանել ուղեկցող աշխատակիցները՝ օգնականներ, խորհրդականներ և այլք»:

Մեր հարցին ուշագրավ պատասխան ենք ստացել. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Արցախ մեկնած պատվիրակության՝ հյուրանոցով ապահովման հարցով զբաղվել է հյուրընկալող կողմը»: Հարգելի՛ ընթերցող, դուք կառավարության պատասխանից հարցին վերաբերող տեղեկություն ստացա՞ք: Ո՞չ: Մենք Ձեզ կտեղեկացնենք: Ինչպես մենք պարզեցինք, վարչապետը հանգրվանել է Արցախի ամենաթանկ՝ «Արմենիա» հյուրանոցում, դե, իսկ պատասխանից երևում է, որ հյուրանոցի ծախսերը հոգացել է Արցախի կառավարությունը:

Չենք մոռացել, չէ՞, թե Արցախն ինչքան խնդիրներ ունի: Իհա՛րկե, չենք մոռացել, բայց դե վարչապետի ծախսերը՝ «աչքիս վրա»:

Քանի որ Արցախի կառավարության հաշվին կազմակերպված այցելությունը մարդաշատ էր՝ խորհրդականներ, օգնականներ, օգնականների մամուլի խոսնակներ ու էլի օգնականներ, կառավարությանը ևս մեկ հարց էինք հղել՝ «Ընդհանուր առմամբ՝ հայաստանյան կողմի պատվիրակության կազմում քանի՞ մարդ է ներառված եղել»: 

Պատասխանն իր ուշագրավությամբ չէր զիջում նախորդին՝ «Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել որոշ նախարարներ, որոշ խորհրդականներ և օգնականներ»: Հրապարակային հարց՝ կառավարությանը. դուք հաշվել գիտե՞ք:

Մենք տեղեկություն ունեինք նաև, որ Կառավարությունն այցը լուսաբանելու համար իր հաշվին լրագրողներ է տարել: Դե, չար լեզուները չեն դադարում խոսել, որ Կարեն Կարապետյանը մեծ կարևորություն է տալիս, թե ինչ կգրվի իր մասին և քանի լրատվամիջոցում. «Վարչապետի այցը քանի՞ տեղական լրատվամիջոց է լուսաբանել և ի՞նչ միջոցներով են լրագողները հասել Արցախ» հարցի պատասխանն այսպես ենք ստացել. «ՀՀ վարչապետի այցը լուսաբանել է 7 տեղական լրատվամիջոց»:

Իհարկե, հարցի երկրորդ մասին պատասխան չի տրվել, ծախսերն էլ, ենթադրվում է՝ էլի Արցախի հաշվին են կատարվել. դե, եթե վարչապետն Արցախի հաշվին է գնացել, լրագրողներն ու օգնականներն ինչո՞վ էին պակաս: Հաստատ գիտենք մի բան՝ լրագրողներն էլ իջևանել են մի քիչ էժան, բայց ոչ պակաս հյուրանոցում՝ «Երևան»-ում:

Խնդրել ենք նաև կառավարությանը՝ մեկ թվով տրամադրել ծախսված գումարի չափը, այստեղ հասկանում ենք, որ չեն կարող մեզ թիվ տրամադրել, քանի որ իրենք Արցախի հաշվին են գնացել Արցախին սատարելու. «Բոլոր ծախսերը կատարվել են ոչ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին»,- ասված է պատասխանում:

Դե ինչ, շնորհակալություն հայտնենք Վարչապետ Կարեն Կարապետյանին՝ Արցախ գնալու, արցախցու խնդիրները լսելու և Երևան վերադառնալու համար, այսքանը...:

Նելլի Ավետիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԿապույտ ու կարմիր երանգներ․ Նամիբիայի աղային հարթավայրը՝ տիեզերքից2026 թվականին ամենաբարձր կենսաթոշակներ ունեցող երկրների տասնյակըԱրաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինիՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել էԱՄՆ-ում 20 տարվա ընթացքում առաջին անգամ, հնարավոր է, Կոնգրեսի ընտրություններ անցկացվեն առանց ԵԱՀԿ դիտորդներիԼորդերի պալատի անդամը ելույթ է ունեցել՝ օգտագործելով իր ձայնի արհեստական ​​բանականության կլոնըՀնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)Ջիգանի տունը բռնագրավվել է գրեթե 2 միլիոն ռուբլու ալիմենտի պարտքի պատճառովՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էԲելլա Հադիդը բիկինիով լուսանկար է հրապարակել է սաունայիցԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետԱնաստասիա Ռեշետովան բացահայտել է, թե արդյոք իր երկրորդ հղիությունը պլանավորված է եղելԷդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասերԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի մեկնումը քաղաքական սկանդալ է առաջացրել ՀունաստանումՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԱլիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերԻսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրություններըԴավիթ Խուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՀետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ ԿիևինԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱԱրամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալԱռաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվիՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերություններըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտԱդրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ԱբովյանԿանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձըՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն ԵրևանումՌուսաստանը չի բացառում ռուսական դիզելային վառելիքի ԱՄՆ մատակարարման հետ կապված դժվարությունները. ԴմիտրիևԼավրովը ժամանել է ԲաքուԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԿարող եմ ամենահիմար բաներն ասել, ու դուք կծափահարեք. ԹրամփՍեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ, ուսումնասիրել «Արփա–Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքը Պալասիո Դոմինգոն Հայաստանում էՌուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՌԴ-ից դիզելային վառելիք գնելու պայմանավորվածության արդյունքը կասկածելի է. ՄելոնիՔննարկում՝ Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության և քաղաքական հետապնդումների մասին. ՍուրենյանցՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասինՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումԼուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանԱլեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հերթական տիտղոսն է նվաճելՏԻՄ ընտրությունների պատճառով մաթեմատիկայի միասնական քննությունը կանցկացվի հոկտեմբերի 27-ինԼիոնից Ստամբուլ թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվելԵՄ-ն ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի գործի վերաբերյալ բարձրացված հարցերը
Ամենադիտված