Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 

Պուտինի դատավճիռը՝ Սերժ Սարգսյանին...

Վերլուծական

Խորհրդարանական ընտրություններն ամենևին էլ սարերի հետևում չեն, ինչը նշանակում է, որ հանրությանը հուզող թիվ մեկ հարցն այն է, թե ինչ է սպասվում երկրին այդ բախտորոշ իրադարձությունից հետո: Տեսակետներն, ինչ խոսք, բավական շատ են. ոմանք կարծում են, թե ընտրությունները ոչինչ էլ չեն փոխելու, ու իրականությունն ինչպիսն որ կա, այդպես էլ շարունակելու է մնալ: Ոմանք էլ ուղղակի համոզված են, որ պառլամենտական ընտրություններն այնպիսի աշխարհացունց բնույթ են կրելու, որ անճանաչելիորեն փոխելու են այն իրականությունը, որում բոլորս ապրում ենք:

Ինչպիսն էլ լինեն տեսակետները՝ հոռետեսական, թե՝ լավատեսական, կասկածից վեր է, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններն արմատապես տարբերվելու են նախորդներից հենց միայն այն բանով, որ դրանցով, ըստ էության, Հայաստանի նորանկախ պատմության մեջ բացվելու է մի նոր փուլ, ու երկրում կառավարման մոդել է փոխվելու. անցում ենք կատարելու խորհրդարանական կառավարման ձևի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ:

Բայց ամենաինտրիգային հարցը, որ ներկայում հայստանցիներին հուզում է, ամենևին էլ, ինչպես հասկանալի է, կառավարման մեկ մոդելից մյուսին անցում կատարելը չէ. բոլորը՝ գրեթե անխտիր, հետաքրքված են հատկապես այն հարցով, թե ինչ է սպասվելու հայաստանյան քաղաքական վերնախավին` ընտրություններից հետո, ու, մասնավորապես, Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագիրն ինչպես է դասավորվելու: Ի դեպ՝ այս հարցում ևս, ինչպես և սպասելի էր, տեսակետներն այնքան էլ սակավ չեն, ու կարծիքների, տեսակետների պակաս առանձնապես չի զգացվում. ոմանք պնդում են՝ ընտրություններից հետո ևս Սարգսյանը կշարունակի մնալ երկրի փաստացի միանձնյա ղեկավարը, մյուսներն էլ համոզմունք են հայտնում, թե հատկապես 2018-ը ճակատագրական է լինելու նախագահի քաղաքական կարիերայի հարցում, ու նա հետ է քաշվելու քաղաքական ակտիվ գործունեությունից՝ աստիճանաբար հեռանալով քաղաքականությունից:

Չնայած վերջին տարբերակը կարող է ոմանց ականջին չափազանց անսովոր հնչել, բայց դատելով ինչ-ինչ իրողություններից՝ արդեն իսկ կարելի է որոշակիորեն ենթադրել՝ չի բացառվում, որ ժամանակի ընթացքում Սերժ Սարգսյանի հեռացումը ներկայում անհավանական թվացող երևույթից վերածվի ընդամենը տեխնիկական խնդրի, ու Հայաստանում իշխանափոխությունը կատարվի այնպիսի հարթ ու սահուն եղանակով, որ աննկատ մնան այն բոլոր նյուանսներն ու ինտրիգները, որոնցով, որպես կանոն, լեցուն է լինում իշխանափոխությունն՝ առհասարակ. ամենևին էլ չի բացառվում, որ Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանը ոչ թե սահամնափակվի ասենք վեց ամսով, այլ շատ ավելի երկար տևի, ու 2018-ին վարչապետ հռչակվի ոչ թե ներկայիս նախագահն, այլ՝ վարչապետը, որի տրամադրության տակ են աստիճանաբար սկսում անցնել իշխանական բոլոր լծակները:

Ապագայի նման սցենարն,ինչ խոսք լիովին չի կարելի բացառել, մանավանդ` երբ հաշվի ես առնում այն՝ ամենևին էլ ոչ երկրորդական դերակատարում ունեցող մարդու շուրթերից հնչած «հայտարարությունը», որ իսկական անակնկալ է դարձել շատերի համար: Այսպես՝ ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների՝ «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը վերջին շրջանում անընդհատ ակնարկներ է անում այն մասին, որ նախագահ Սարգսյանի իշխանությանը մնացել է ընդամենը մի քանի ամիս, և որ շուտով վերջինս «գնալու է»:

Այն, որ Սամվել Կարապետյանը բնավ էլ պատահական մեկը չէ ու բավական լուրջ դերակատարում ունի Հայաստանի կյանքում, առանձնապես գաղտնիք չէ. նրա ազդեցությունն այստեղ այնքան մեծ է, որ մարդն, իրավամբ, վաստակել է «Պուտինի մարդ» տիտղոսն, ինչը նշանակում է, որ նրա ակնարկը՝ Սարգսյանի վերաբերյալ, կարող է շատ ավելին լինել, քան՝ ընդամենը մի պարզ խոսք. Սարգսյանի հեռացման մասին որոշումը, դատելով համապատասխան մարդու ակնարկից, կայացվել է բարձրագույն՝ կրեմլյան մակարդակով, ու Սերժ Սարգսյանի դատավճիռն այլևս կայացված է:

Թե կոնկրետ ինչպես կզարգանան քաղաքական իրադարձությունները Հայաստանում, անկասկած, կարող է հստակեցնել միայն ժամանակը, բայց՝ որ համապատասխան տրամաբանության մեջ տեղավորվող իրադարձությունների շարանը չափից դուրս երկար է՝ համարվելու՝ մակերեսային պրոցեսների տրամաբանական հետևանք, անքննարկելի է. սպասե՛նք իրադարձությունների զարգացմանը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից
Ամենադիտված