Շարմազանովն ուրախ է, որ Վիգեն Սարգսյանը որոշել է ՀՀԿ-ական դառնալ
Քաղաքական
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազնավը միայն ուրախ է, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը որոշել է միանալ ՀՀԿ –ին: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշեց, որ ինքը միայն ողջունում է այդ գաղափարը:
Շարմազանովը վստահեցնում է նաև, որ Վիգեն Սարգսյանի վրա որևէ ճնշում չի եղել՝ նման որոշում կայացնելու համար և հավելում է, որ դա եղել է բացառապես Վիգեն Սարգսյանի որոշումը:
«Դեռ երեկ այդպիսի դիմում չի եղել, իսկ այսօր տեղեկացանք, որ նա նման որոշում է կայացրել: Հավանաբար՝ մոտ օրերս նա նաև դիմում կգրի: Անկեղծ ասած՝ մեզ համար շատ կարևոր է, որ մեր երկրի առանցքային քաղաքական դեմքերից մեկը որոշում է կայացրել անդամակցել ՀՀԿ-ին»,- ասաց նա, երբ լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ Վիգեն Սարգսյանն արդեն համապատասխան դիմումը գրե՞լ է, թե՞ ոչ:
Դիտարկմանը՝ իսկ չի խանգարի՞ այդ որոշումը Վիգեն Սարգսյանին, Շարմազանովը հավելեց. «Կապրենք և կտեսնենք»:
ՀՀԿ խոսնակը դժվարացավ ասել նաև, թե մասնավորապես ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ինչ որոշում կկայացնի: Նա նշեց, որ ամենայն հավանականությամբ՝ ՀՀ վարչապետը ևս կանդամագրվի ՀՀԿ-ին: «Դա պարոն վարչապետի որոշումն է, բայց, սահմանադրական բարեփոխումներից հետո արդեն քաղաքականության մեջ կուսակցական գործիչների դերակատարությունը պետք է բարձրանա, և, եթե մարդիկ ուզում են զբաղվել քաղաքականությամբ, պետք է լինեն այս կամ այն կուսակցության անդամ: Շատ կարևոր է նաև, որ մեր հարգարժան պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նման որոշում է կայացրել: Նա պարկշտ, ազնիվ, իսկ ամենակարևորը՝ հայրենասեր քաղաքական գործիչ է»,- եզրափակեց Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ՀՀ նորանշանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն, ով, ի դեպ՝ անկուսակցական էր, այսօր հայտարարել է, որ պատրաստվում է անդամագրվել ՀՀԿ-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ