Վախճանվել է սպիտակ ջազի հիմնադիրներից մեկը՝ Մոուզ Էլիսոնը
Այլ
Նոյեմբերի 15-ին վախճանվել է ամերիկացի դաշնակահար, ջազի եւ բլյուզի երաժիշտ Մոուզ Էլիսոնը, հայտնում է The Guardian-ը: Կատարողի մահվան լուրը հաստատել է նրա կինը՝ Օդրը:
Նոյեմբերի 11-ին լրացել էր Էլիսոնի 89-ամյակը: Նա մահացել է Հարավային Կարոլինայի իր տանը:
Երաժիշտը համարվում է սպիտակ ջազի հիմնադիրներից մեկը եւ հայտնի է առանձնահատուկ ոճով, որը ջազը եւ բլյուզը զուգորդում է քանթրիի տարրերի հետ:
Էլիսոնի երգերի քավեռները ձայնագրել են այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Van Morrison-ը, The Who-ն, The Clash-ը, Elvis Costello-ն եւ Yardbirds-ը:
Իր կյանքի ընթացքում երաժիշտը թողարկել է ավելի քան 30 սկավառակ, որոնցից առաջինը՝ Back Country Suite-ը, թողարկվել է 1957 թվականին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ