Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետը Չիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջում Մերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզում Աբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ը ԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճը Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքից Իրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտ Թրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոս Մեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառով Պեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համար Սի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսում 

«Այն ձեռքը, որ գնում է դեպի բյուջե, այդ ձեռքը պետք է կտրվի». Վահրամ Բաղդասարյան

Քաղաքական

ԱԺ-ում քննարկվող թեժ թեմաներից մեկն էլ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի երեկվա ելույթն է: Վահրամ Բաղդասարյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ գլխավոր դատախազությունն արդյո՞ք պետք է Սեյրան Սարոյանի կողմից արված հայտարությունները հանցագործության մասին հաղորդում ընդունի, որին ի պատասխան՝ Բաղդասարյանն արձագանքեց.

«Որ երևույթը կա, միանշանակ, բայց ես ծանոթ չեմ պաշտպանական ոլորտի ներքին խոհանոցին: Չնայած՝ ինձ թվում է, որ պատկան մարմինները, համապատասխան մարմիններն այդ երևույթները պետք է բացահայտեն, որպեսզի հանրության համար ամեն բան պարզ լինի: Եթե կան չարաշահումներ, ապա դրանք պետք է մատուցվեն հանրությանը: Եվ այդ չարաշահումներ կատարողները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Իսկ այն բոլոր վնասները, որոնք որ թույլ են տրվել, պետք է հատուցվեն: Երևույթն անթույլատրելի է ոչ միայն պաշտպանության նախարարության խնդիրներում, այլ բյուջեի հետ կապված խնդիրներում: Եվ այն ձեռքը, որ գնում է դեպի բյուջե, այդ ձեռքը պետք է կտրվի»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը միևնույն ժամանակ գտնում է, որ հարցի հասցեատերն ինքը չէ: Նա նշեց, որ ինքն իրավաբան չէ, բայց գտնում է, որ հետևություններ անելը պարտադիր է: «Եվ ինչո՞ւ միայն Սյրան Սարոյանը, երեկ ամբիոնի մոտից մի քանի տասնյակ պատգամավորներ հայտարարություններ արեցին: Նախարարն արդեն իսկ ասում է, որ ուսումնասիրում են, և եթե կլինեն փաստեր, ապա պետք է հարուցվեն գործեր, քննություն գնա և հատուցվեն բոլոր վնասները, որոնք որ կատարվել են»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության համար ստեղծվող հիմնադրամը քննադատողների հայտարարություններին՝ պատգամավորը նշեց, որ նմանատիպ օրենքը որևէ աղերս չունի այն բոլոր արտահայտությունների, ելույթների հետ, որոնք այսօր հնչում են: «Սա այն հարցը չէ, որը պետք է աղավաղվի: Սոցցանցերում ինչ-որ տարբեր մեկնաբանություններ են անում: Սա շատ լավ, բարի նպատակով բերված օրենսդրական փաթեթ է, ազգի միասնության և համախմբման մի նախաձեռնություն, որտեղ յուրաքանչյուր ընտանիք ասում է, որ պատերազմն իրենն է: Չկա մի հայ ընտանիք, որ չասի այդ տողերը, իսկ այս նախաձեռնության միջոցով յուրաքանչյուր ոք մասնակցություն է ունենում թեկուզ հազար դրամով, հնարավորության տեր մարդիկ՝ ավելի շատ գումարով: Պատերազմը մերն է, բոլոր զոհվածները՝ նույնպես»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ բանակի մի շարք պաշտոնյաներ, կամ, առհասարակ՝ պաշտոնյաներ, դղյակներ ունեն, հնարավո՞ր չէ այս դղյակների հաշվին օժանդակել վիրավոր ու զոհված զինծառայողների ընտանիքներին, Բաղդասրայնն ավելացրեց, թե որևէ մեկին չի կարող քննադատել: «Ես դեմ չեմ, որ մարդիկ ունենան լավ տներ, դղյակներ կամ հարստություն: Բայց թե ինչ ճանապարհով են ստեղծել այդ դղյակներն ու հարստությունները, այ, սա՛ է հարցը: Այդ իսկ պատճառով այդ հարցերին պետք է պարզաբանումներ տրվեն»,- հավելեց նա:

Հակադարձմանն՝ ինչ է՝ Աստվա՞ծ պետք է պարզաբանում տա, Բաղդասարյանն արձագանքեց. «Ես հավատացյալ մարդ եմ: Եղել են շատ դեպքեր, որ նման ձևով ձեռք բերված հաջողություններն ավելի խիստ են պատասխան տվել և, ցավոք սրտի, ընտանիքի անդամներով են պատասխան տվել: Աթեիստ չեմ, հավատացյալ եմ, բայց ավելի օբյեկտիվ, և ինձ թվում է, որ բոլոր գործերը չէ, որ պետք է Աստծուն թողնենք: Ցավում եմ նաև, որ մեր հավատացյալները, երբ որ տեղները նեղ է լինում, նոր են Աստծուն դիմում ու խաչակնքվում: Լավ ու լայն վիճակում էլ մենք պետք է հիշենք Աստծուն: Իսկ այն գործերը, որ մենք պետք է անենք, չպետք է թողնենք Աստծուն: Դրա համար պատկան մարմինները պետք է զբաղվեն այդ գործերով: Ինձ թվում է՝ այն բարդ խնդիրներից մեկը չէ:

Ապրիլյան պատերազմից հետո եղան ուսումնասիրություններ, եղան ազատումներ: Այդ գործը չի քնեցվել, այդ գործը շարունակվում է, և կարծում եմ, որ դեռ կլինեն բացահայտումներ: Բայց ընդամենը երկու նախադասություն կասեմ, որ ընկալելի կլինի ձեզ համար:

Եթե վերջին զորահանդեսը դուք տեսաք, որը համեմատեք մեր բյուջեի հետ, բոլորին հասկանալի կլինի, որ դա մեր բյուջեի շրջանակում չէ: Եվ փակե՛նք այդ խոսակցությունը»,- եզրափակեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերը
Ամենադիտված