Բուֆոնը հավասարվեց Կասիլյասին
Սպորտ
Իտալիայի և Գերմանիայի Ազգային հավաքականների միջև երեկ տեղի ունեցած ընկերական հանդիպումը դարպասապահ Ջանլուիջի Բոֆոնի համար 167-րդն էր՝ Ազգային թիմում:
Արդյունքում՝ դարպասապահն այս ցուցանիշով հավասարվեց Իկեր Կասիլյասին, ում հետ կիսում է երկրորդ հորիզոնականը:
Ֆուտբոլի պատմության մեջ հավաքականներում ամենաշատ հանդիպում անցկացրած դարպասապահը եգիպտացի Ահմեդ Հասանն է (184 խաղ):
Բուֆոնը Իտալիայի Ազգային հավաքականում նորամուտը նշել է 1997թ-ին` 19 տարեկան հասակում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու