Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 

Լույս՝ թունելի վերջում ...

Վերլուծական

«Ինչպե՞ս վերականգնել շարքային քաղաքացու վստահությունը» հարցն, անկասկած, այն գլխավոր հարցադրումն է, որ ներկայում ծառացել է ոչ միայն քաղաքական ուժերի առջև, այլև՝ բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն մտահոգված են Հայաստանի ճակատագրով: Չնայած՝ ոմանց կարող է այս հարցը մի փոքր շաբլոն թվալ, ծեծված, բայց փաստը մնում է փաստ, որ առանց այդ հասարակական վստահության, որևիցե դրական ակնկալիք, ապագայից որևիցե լուսավոր սպասելիք՝ չի կարող լինել:

Թե ինչպես պատահեց, որ այս տարիների ընթացքում քաղաքական ուժերը հասցրեցին լիակատար կերպով վարկաբեկել «քաղաքականություն» երևույթը, առանձնապես դժվար չէ կռահել. այդ անելու համար բավական է ընդամենը մի հետհայացք գցել քաղաքական ուժերի անցած ուղուն, որպեսզի վերջնականորեն պարզ դառնա, որ այն հիասթափությունը, որ ներկայում գերիշխող է հանրության շրջանում, միանգամայն արդարացված է, հիմնավոր. ամենուրեք միևնույն դեմքերն են, նույն կեղծ ժպիտները, դատարկ խոստումներն ու ճամարտակությունները:

2017-ի ապրիլին մնացել են հաշված ամիսներ, ու իշխանություններն ու «ընդդիմություն» կոչվածը սկսել են է՛լ ավելի արագացնել իրենց տեմպերը՝ դաշտում հարմարավետ դիրքավորվելու ու հնարավորինս մեծ վստահություն ներշնչելու հանրությանը՝ նպատակ ունենալով այս անգամ ևս ինչ-ինչ խորամանկությունների գնով «վաստակել» ընտրողների քվեներն ու սողոսկել հայրենի խորհդարան: Այս նպատակին ծառայեցվող գործիքակազմերը, չնչին բացառություններով, մնացել են նույնն, ու առանձնակի անկանխատեսելիություն կարծես չի նկատվում: Եվ իրոք, ինչ անկանխատեսելիության մասին կարող է խոսք լինել, երբ հասարակությունն այս երկարուձիգ տարիների ընթացքում հասցրել է «հաշվել բոլորի ատամներն» այն աստիճան, որ որևիցե անակնկալ ակնկալելը պարզ միամտություն կդիտարկվեր: Ասել կուզի՝ ժողովուրդն արդեն հոգնել է միևնույն դեմքերից, նրանց կողմից արհեստականորեն ծնունդ տված պրոցեսներից, դատրակ բառուբանից, ինչը, ցավոք, պետք է նկատել՝ բացասաբար է ազդել ոչ միայն այդ առանձին դեմքերի վարկանիշի վրա, այլև վարկաբեկել է դաշտն ու դրանում ընթացող պրոցեսներն՝ ընդհանրապես, ինչը, բնականաբար, չի կարող մտահոգիչ չհամարվել:

Բայց, որքան էլ կարող է խիստ լավատեսական հնչել, քաղաքական դաշտում նկատվող ոչ բոլոր երևույթներն են, որ կրում են բացառապես արհեստական բնույթ: Հասարակության այն առողջ հատվածը, որը դեռևս ընդունակ է մտածելու, սկիզբ է տվել մի գործընթացի, որը ոչ մի կերպ չի տեղավորվում այն համայնապատկերում, որ ներկայում իշխող է հայաստանյան քաղաքական դաշտում. մարդիկ սկսել են հասկանալ՝ միակ կերպը, որով հնարավոր է դառնալու, հակառակ ամեն ինչի, ոչ միայն ներազդելու կոնկրետ պրոցեսների վրա, այլև սկիզբ տալու միանգամայն առողջ գործընթացների, միասնությունն է, համախմբվածությունը, որոնց դեպքում միայն կարելի կլինի «ձեռնոց նետել» այն ամեն բացասականին, որ գերիշխող է դարձել մեզանում արդեն երկար տարիներ. «Միասնություն» շարժումն է հենց այն միակ պլատֆորմը, որը դուրս է գտնվում քաղաքական ուժերի մասին եղած համընդհանուր պատկերացումներից, որ որպես երկրում կուտակված հիմնախնդիրների լուծման հիմնական բանալի դիտարկում է սերնդափոխությունը:

«Իրենց դարն ապրած ու վարկաբեկված դեմքերն իրենց տեղը պետք է զիջեն նրանց, ովքեր երիտասարդ են, ավյունով լի ու ունեն հստակ ծրագիր՝ ինչպես պետք է Հայաստանը դուրս բերել ճահճից»: Թերևս, հենց հետևյալ կերպ կարելի է երկու խոսքով նկարագրել այն հիմնական ասելիքը, որ «Միասնություն»-ն ասպարեզ է իջեցնում ու համարում այն ելակետը, որից պետք է բխեն հետագա բոլոր գործողությունները: Եվ իրոք, երբ փորձում ես հասկանալ Հայաստանի դժբախտությունների բուն պատճառն ու արմատը, ակամա գիտակցում ես, որ բոլոր բացասական երևույթների հիմնական աղբյուրը, պատկերավոր ասած, ավագ սերնդի ներկայացուցիչների այն կարծրացած գործելաոճն է, որը 21-րդ դարում այլևս ժամանակավրեպ է դարձել ու չի կարող արդարացված համարվել. ի՞նչ է, ժողովուրդը կրա՞կն է ընկել մի քանի հնացած դեմքերի ձեռքը,…

Աներկբա է՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքները շատերի համար միանգամայն անսպասելի են լինելու, ու ժողովուրդը վերջապես ապացուցելու է, թե ով է իրականում երկրի տերը, հայրենատերը. քաղաքական ուժերն ընդամենը ծառաներն են ժողովրդի, այլ ոչ թե հակառակը…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից
Ամենադիտված