«Փաստ». Կարամելի Հարութը «տանիք» է փնտրում
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), ով ՀՀԿ–ի ու ԲՀԿ–ի ցուցակներով արդեն 26 տարի է հանգրվանել է պատգամավորի իր «բրոնիա» արած աթոռին, եկող տարի, ամենայն հավանականությամբ, ԱԺ չի մտնի:
Մեր հավաստի տվյալներով, ՀՀԿ–ի, ապա' ԲՀԿ–ի ընտրացուցակների անցողիկ տեղերում հայտնվելու նրա բանակցությունները տապալվել են: Երկու կուսակցություններն էլ հրաժարվել են «անցողիկներում» նրա «քաղցր» անունը մտցնել:
Բայց ԲՀԿ–ն նրան առաջարկել է մտնել իր ռեյտինգային ցուցակի մեջ: Սակայն Կարամելի Հարութը հրաժարվել է' գիտակցելով, որ իր հեղինակությամբ անհրաժեշտ ձայներ հավաքելու միտքը խիստ անհեռանկար է, իսկ արդյունքն էլ կարող է ամոթալի լինել:
Հիմա նա իշխանական տարբեր միջանցքներում նոր «տանիք» է փնտրում:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ