Հիասթափված եմ. ակնկալում էի` Մխիթարյանը խաղալու է ամեն շաբաթ. Ռոբի Սևիջ
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Ռոբի Սևիջն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին և նշել.
«Ինձ համար ամենամեծ հիասթափությունը Հենրիխ Մխիթարյանն է: Պատճառն այն չէ, որ նա վատ խաղ է խաղում, այլ այն, որ նրան խաղալիս չեմ տեսնում: Ակնկալում էի, որ նա խաղալու է ամեն շաբաթ: Գիտեմ` վնասվածքներ է ունեցել: Մխիթարյանն անհավանական ֆուտբոլիստ էր Դորտմունդի «Բորուսիա»-ում: Նա չի կարողանում խաղալու ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Ես շատ հիասթափված եմ»,- Սևիջի խոսքը մեջբերում է The Sport Review-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու