Զինծառայողնրի կյանքի և առողջության հատուցման նախագիծն ընդունվեց. Բագրատյանը քվերակությանը չմասնակցեց
Քաղաքական
ԱԺ-ում մեկնարկեցին քառօրյա նիստի աշխատանքները: Քվերակության դրվեց ՀՀ պաշտպանության զինծառայողների կյանքի և առողջության հատուցման մասին և դրան կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Մինչ քվերակությունը, վարման կարգով ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն, ով հայտարարեց, որ չի մասնակցելու քվերակությանը:
«Շատ լավ է, որ գտնում եք, որ զոհված ու վիրավորված քաղաքացիների հարցը պետք է լուծել, բայց ափսոս, որ նման օրինագիծը նման պայմաններում է ներկայացվում: Օրինագիծը հակասում է Սահմանադրությանը և երեք այլ օրենքների: Վերջապես պե՞տք կուլտուրա ունենաք նման օրինագծերը քննարկելու, ապա նոր ներկայացնելու քվերակության»- հայտարարեց նա: Այնուհետև, դիմելով իշխող մեծամասնությանը՝ հավելեց.
«Դուք ձեզ հզոր եք կարծում, բայց լավ կլիներ՝ ունենայիք այդ կուլտուրան: Ցավում եմ, որ չեմ մասնակցելու քվերակությանը»,- ասաց նա:
Չնայած բուռն քննադատություններին ու աղմուկին՝ օրենքի նախագիծն ընդունվեց 102 կողմ, 3 դեմ ձայների մեծամասնությամբ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ