«Յունայթեդ»-ի 7 ֆուտբոլիստ, հավանաբար, բաց կթողնի «Արսենալ»-ի դեմ հանդիպումը
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը լուրջ կադրային խնդիրների առաջ է կանգնել:
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, Անգլիայի առաջնության շրջանակներում «Արսենալ»-ի դեմ դիմակայությունը, հավանական է՝ բաց թողնեն մանչեսթերյան թիմի հիմնական կազմի 7 ֆուտբոլիստ:
Էրիկ Բային և Քրիս Սմոլինգը վնասվածքի պատճառով հանդիպումը հաստատ բաց կթողնեն: Զլատան Իբրահիմովիչը որակազրկված է: Տարբեր վնասվածքներ ունեն և հնարավոր է, որ խաղին չմասնակցեն Ուեյն Ռունին, Մարուան Ֆելայինին, Անտոնիո Վալենսիան և Լյուկ Շոուն:
Նշենք, որ հանդիպումը տեղի է ունենալու նոյմեբերի 19-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու