Հայաստանն ու Շվեդիան նախաձեռնելուն են ռազմաքաղաքական երկխոսության ձևաչափ
Քաղաքական
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիքին (նստավայրը՝ ք.Թբիլիսի) և ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարգարիտա Քրիստիանսոնին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները:
Նշվել է, որ չնայած ակտիվ երկկողմ պաշտպանական համագործակցության բացակայությանը, Հայաստանը և Շվեդիան, հանդիսանալով ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներ, բավականին արդյունավետ համագործակցում են ՆԱՏՕ/ԳհԽ ձևաչափով, ինչպես նաև ԵԱՀԿ շրջանակներում:
Երկկողմ համագործակցությանը նոր խթան հաղորդելու նպատակով կողմերը պայմանավորվել են նախաձեռնել ռազմաքաղաքական երկխոսության ձևաչափ, ուսումնասիրել ՄԱԿ-ի շրջանակում երկու պետությունների միջև խաղաղապահության բնագավառում համագործակցության, ինչպես նաև այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ