Անուշ Գրիգորյանը պարտվեց
Սպորտ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: Մեր մարզուհին այսօր իր առաջին մենամարտում պարտվեց Հոլանդիան ներկայացնող Ալիսիա Հոլզկենին: Ինչպես Սոֆիայից մեզ տեղեկացրեց Հայաստանի կանանց հավաքականի ավագ մարզիչ Հարություն Նազարյանը, այս մենամարտում Անուշն ունեցել է բացահայտ առավելություն, սակայն մրցավարները զարմանալիորեն հաղթանակը շնորհել են հոլանդացուն: Մարզչի խոսքով՝ իրենց մարզիկի հաղթանակի կապակցությամբ զարմացած էին նույնիսկ հակառակորդի մարզչական անձնակազմի անդամները: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու