«ՀԺ». Զբոսաշրջությունը նույնպես կենտրոնանում է Երևանում
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հյուրանոցների հասույթների, դրանցում աշխատողների թվերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում նույնիսկ զբոսաշրջությունը գերկենտրոնացած է Երևանում: Ազգային վիճակագրական ծառայության' երեկ հրապարակած մի հետաքրքիր տեղեկանքի համաձայն, անցած տարվա ընթացքում ՀՀ-ում բոլոր հյուրանոցների հասույթը միասին կազմել է մոտ 34 միլիարդ դրամ, որից 30 միլիարդը' Երևանի հյուրանոցներում:
Նախորդ տարվա համեմատ այդ հասույթը աճել է 11 միլիարդով, և դա ամբողջապես Երևանի հյուրանոցների հաշվին: Աշխատողների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ հազարով, և այդ աճը ևս հիմնականում Երևանի հյուրանոցների հաշվին է գրանցվել: Անցած տարի բոլոր հյուրանոցներում միասին աշխատել է շուրջ 5 հազար մարդ»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ