Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Արցախցու անկոտրում ոգին՝ ընդդեմ աշխարհի կեղծավորության…

Վերլուծական

Աշխարհի կողմից հակամարտությունների ընկալման կերպն ու ձևը, որպես կանոն, գրեթե միշտ պայմանավորված են եղել համաշխարհային գերտերությունների՝ այս կամ այն հակամարտության մեջ ունեցած շահերի չափաբաժնով: Այսինքն՝ աշխարհը, բայց նախևառաջ՝ աշխարհի հզորները, ցավոք, հակամարտությունները կամ դրանցում ներքաշված ժողովուրդներին դիրտարկել ու դիտարկում են ոչ թե հումանիզմի տեսանկյունից, այլ՝ սեփական շահերի, քաղաքական չոր հաշվարկների դիտակետից. իրողություն, որ ամենալուրջ խանգարող հանգամանքն է դարձել ժողովուրդների ու ազգերի միջև բաղձալի խաղաղություն, խաղաղ երկխոսություն հաստատելու ճանապարհին: Աշխարհում գոյություն ունեցած կամ ունեցող հակամարտությունների բացարձակ մեծամասնությունը պայմանավորված է հզորների շահերի բախմամբ, որին, ցավոք, զոհ է դառնում տեղի բնակչությունը:

Թերևս, քիչ կգտնվեն ժողովուրդներ, ովքեր, իրապես, կարող են, ընդունակ կլինեն գնահատել խաղաղությունն այնպես, ինչպես դա անում ենք մենք՝ հայերս. դժվար է մտաբերել ժամանակաշրջաններ, երբ մենք ներքաշված չենք եղել հակամարտություններում, ենթակա չենք եղել օտարների ոտնձգություններին ու ապօրինություններին: Անկասկած, արցախյան հիմնահարցի գոյությունը հստակ ու շոշափելի ապացույցն է ասվածի, քանի որ չպետք է մոռանալ, որ այն մինչև հիմա չլուծված է մնում ընդամենը մի պատճառով. աշխարհի քաղաքական ղեկավարները հակված չեն խնդիրը դիտարկել մարդկային արդարության տեսանկյունից ու փորձում են հիմնախնդիրը ծառայեցնել սեփական աշխարհաքաղաքական շահերին՝ մոռանալով նախևառաջ տեղի ժողովրդի մասին, անտեսելով նրա՝ նորմալ կենսագործունեություն ապահովելու համար անհրաժեշտ տարրական պայմանների ապահովման կարիքը:

Կասկած լինել չի կարող այն բանում, որ Արցախն աշխարհին ինտեգրելու անհրաժեշտությունը հասունացել է դեռևս շատ վաղուց: Ընդհանրապես, պետք է նկատել, որ գլոբալիզացվող այս աշխարհում Արցախի հանդեպ նույն այդ աշխարհի կեցվածքը խիստ անարդար է, կողմնակալ. այստեղ նույնիսկ հումանիտար առաքելություններ չեն իրականացվում, մարդասիրական օգնություններ չեն տրամադրվում այն պարագայում, երբ պատերազմն այստեղ ոչ միայն չի ավարտվում, այլև օրեցօր իրավիճակը թեժանում է:

Ինչ խոսք՝ պետք է նախևառաջ արժանին մատուցել արցախյան իշխանություններին ու հատկապես Բակո Սահակյանին, ում անմիջական ջանքերի շնորհիվ է, որ գոնե ինչ-որ կերպ այսօր արցախցին կարողանում է հաղթահարել իր առջև ծառացած բազում խնդիրները: Շնորհիվ իմաստուն քաղաքականության, որ իշխանությունները վարում են Արցախում, այսօր հնարավոր է դարձել հայության ունեցած ներուժը շատ կոնկրետ կերպով ծառայեցնել շարքային արցախցու բարօրությանը, իրականացնել մի շարք առողջապահական, կրթական ծրագրեր, որոնք հնարավոր են դարձել հատկապես՝ շնորհիվ հայ բարերարների, ինչպիսիք, ասենք՝ նույն Սամվել Կարապետյանն ու Արթուր Վարժապետյանն են:

Ակնհայտ է, սակայն, որ միայն բարեգործական նախաձեռնություններով, որքան էլ ծավալուն դրանք լինեն, անհնար է ամուր ու երկարաժամկետ հիմքեր ստեղծել Արցախի հետագա զարգացման, առաջընթացի համար. այդ ամենը կարող է հնարավոր դառնալ միայն աշխարհի՝ Արցախի հանդեպ որդեգրած անհասկանալի դիրքորոշման փոփոխության պարագայում, երբ բոլորը վերջապես կհասկանան, որ արտոնյալներ ու ստորադասներ չեն լինում, բոլորն էլ, անկախ այն բանից՝ եվրոպացիներ են, թե՝ կովկասցիներ, արժանի են հավասար վերաբերմունքի աշխարհի կողմից. օրուգիշեր մարդասիրության մասին բարբառող աշխարհը պարտավոր է հավատարիմ մնալ իր իսկ կողմից քարոզվող արժեքներին…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված