Sony Pictures-ը հատված է ցուցադրել Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ «Ուղեւորներ» ֆիլմից
Հասարակություն
Sony Pictures ընկերությունը հատված է թողարկել Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ «Ուղեւորներ» ֆիլմից: Կարճ տեսահոլովակում նա սուզվում է լողավազանում, որը տեղակայված է արհեստական ձգողականությամբ տիեզերանավում: Լողալու ժամանակ ձգողական դաշտն անջատվում է:
Ֆիլմը ռուսական վարձույթ դուրս կգա 2016 թվականի դեկտեմբերի 22-ին: Ժապավենում նաեւ նկարահանվել են Քրիս Փրեթը, Մայքլ Շինը եւ Էնդի Գարսիան:
Ֆանտաստիկ դրամայի գործողությունը տեղի է ունենում տիեզերանավում, որի բոլոր ուղեւորներին 90 տարով քնեցրել են արհեստական քնով: Փրեթի եւ Լոուրենսի հերոսները ժամանակից շուտ են արթնանում:
Լոուրենսը հայտնի է «Քաղցած խաղեր» եւ Իքս մարդիկ» ֆրանշիզաներում խաղացած դերերով: Նա «Օսկար»-ի Է արժանացել «Իմ ընկերը խենթ է» ֆիլմի համար եւ պարգեւի Է անվանակարգվել «Խարդախություն ամերիկյան ձեւով» ու «Ձմեռային ոսկոր» կինոնկարներում խաղացած դերերի համար:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ