Չինաստանում կապիկի ձագը բնակություն է հաստատել այծերի մեջ
Հասարակություն
Չինաստանի Ցզյանսիի նահանգում կապիկի ձագը, ենթադրաբար, մագոտա ցեղատեսակի, մտերմացել է այծերի հետ: Կենդանիների տեսագրությունը նոյեմբերի 16-ին հրապարակել են YouTube-ի CCTV News ալիքում, տեղեկացնում:
Ինչպես նշվում է հոլովակին կից գրառման մեջ, ֆերմեր Չժուն Շուն կապիկին հայտնաբերել է, երբ արածեցնում էր հոտը: Նրա խոսքով՝ ձագն այծերի հետ բնակվում է արդեն չորս կամ հինգ օր՝ ամեն առավոտ հերթով տեղավորվելով կենդանիների մեջքին: «Ես փորձեցի նրան կերակրել բանաններով, բայց նա ամուր բռնվում է բրդից»,-ասել է չինացին:
Կենդանիների պաշտպանության տեղական ծառայությունը պլանավորում է օգնություն ցուցաբերել կապիկին եւ նրան տեղափոխել Իչուն քաղաքի կենդանաբանական այգի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ