ԵՆԲ փոխնախագահը գոհ է բանկի ֆինանսավորմամբ ՀՀ-ում իրականացվող ծրագրերի արդյունքներից
Հասարակություն
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 18-ին հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչներին՝ ԵՆԲ փոխնախագահ Յան Վապավուրիի գլխավորությամբ։
Ողջունելով ներկաներին՝ Վ. Մարտիրոսյանը նշել է, որ ԵՆԲ-ի հետ համագործակցությունն ամուր հիմքեր ունի և պետք է աշխատել ջանքեր ներդնել այն շարունակելու համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից' հավելելով. «Նախարարն անդրադարձավ ԵՆԲ-ի համաֆինանսավորմամբ հիմնանորոգվող Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական մայրուղուն՝ նշելով, որ ճանապարհահատվածում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում և հնարավոր է, որ հի մնանորոգումն ավարտվի նախանշված ժամկետից շուտ։
Յան Վապավուրին, խոսելով ԵՆԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի մասին, ընդգծեց, որ գոհ է այդ ծրագրերի արդյունքներից։
Անդրադառնալով առաջիկա համագործակցության հնարավորություններին՝ նախարար Վահան Մարտիրոսյանը կարևորեց ինչպես ճանապարհաշինության, այնպես էլ ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը»։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)