Եվրո 2016-ի հաղթանակից հետո` Ռոնալդուի ելույթը հանդերձարանում (տեսանյութ)
Սպորտ
Եվրոպայի առաջնությունում հաղթանակից հետո Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ելույթը հանդերձարանում հայտնվել է համացանցում:
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս մարդուն (մատնանշում է մարզչին` Ֆերնանդու Սանտուշին): Առանց նրա այս ամենն անհնարին կլիներ: Ցանկանում եմ շնորհակալություն ասել խաղացողներին, անձնակազմին և բոլոր նրանց, ովքեր աշխատում էին թիմի համար: Ոչ ոք չէր հավատում Պորտուգալիային, բայց մենք արեցինք դա: Սա կյանքիս ամենաերջանիկ օրերից մեկն է: Մոռանանք անհատական տիտղոսները, Չեմպիոնների լիգան: Այստեղ և հիմա կանքիս ամենաերջանիկ պահն է: Արդեն լացել եմ երեք թե չորս անգամ: Եղբայրս ասում էր` հանգստացիր, իսկ ես պատասխանում էի, որ չեմ կարող: Անկեղծ սրտով եմ ասում, երդվում եմ որդուս կյանքով, ես շատ, շատ երջանիկ եմ: Սա այն տիտղոսն է, որին ձգտել եմ ամբողջ կյանքս...Մենք արժանի էինք սրան: Այժմ մենք Պորտուգալիայի պատմության մեջ ենք: Մենք մեր երկրի առաջին ազգային հավաքականն ենք, ում հաջողվեց նման բան»,-ասել է Ռոնալդուն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու