Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Վեճ՝ նախագահի ու վարչապետի միջև…

Վերլուծական

Դժվար է հավատալ, բայց կարծես Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան դաշինքը տալիս է իր առաջին ճաքերը, ու չնայած ընդունված էր կարծել, թե բարձրագույն պաշտոններ զբաղեցնող այս երկու անձերի միջև որևիցե արմատական տարաձայնություն չէր կարող լինել ի սկզբանե, բայց ինչպես կյանքն է ապացուցում, ոչինչ քաղաքականության մեջ չի կարելի բացառել:

Այսպես՝ ակտիվորեն տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ նախագահի ու վարչապետի միջև տեղի ունեցող գաղափարական բախման կիզակետում հայտնվել է այն կարևորագույն հարցը, թե ովքեր են այսուհետ ևս շարունակելու մաս կազմել կառավարությանը: Բանն այն է, որ նախագահականում ակնհայտ դժգոհություներ ունեն հատկապես առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից ու կապի և տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանից:

Իսկ դժգոհություններն, ինչպես հասկանալի է, ուղղակորեն կապ ունեն վեջիններիս գործելաոճի հետ. իրենց այդպես էլ չեն արդարացնում: Ալթունյանի վերջերս հարուցած սկանդալը՝ կապված ազգաբնակչության նկատմամբ ունեցած ակնհայտ առհամարհական վերաբերմունքի հետ, սեփական գործունեության մեջ դրսևորած կողմնապահությունը, երբ մարդը իսկական բիզնեսմենի վարք է դրսևորում պետական բարձր պաշտոնում ու ասենք պետպատվեր է ապահովում գրեթե բացառապես սեփական հիվանդանոցի համար, հունից հանել են Բաղրամյան 26-ին, ուր դժգոհ են նաև Վահան Մարտիրոսյանի՝ «Ռոստելեկոմի» նկատմամբ ունեցած առանձնակի ջերմ վերաբերմունքից, ինչպես նաև Իգնատի Առաքելյանի առաջարկած լուծումներց, որոնք երկարաժամկետ և մեծ ներդրումներ են պահանջում, ինչի հնարավորությունը, հասկանալի պատճառներով, մեր երկիրը չունի։

Պարզվում է, սակայն, որ դժգոհություններ ունի ոչ միայն Սերժ Սարգսյանն,այլև վարչապետը, ով, իր հերթին, ևս նախարարների սեփական սև ցուցակն է կազմել, որը, ինչպես և ենթադրելի էր, հիմնականում բաղկացած է հին թիմը ներկայացնող մադկանցից: Ասել կուզի՝ այն կազմը, որով այժմ ներկայանում է Կարեն Կարապետյանի կառավարությունը, կարող է և մոտ ապագայում արմատական փոփոխությունների ենթարկվել, իսկ թե ինչպիսին, ցույց կարող է տալ միայն ժամանակը:

Այսպիսով՝ ի՞նչ կարելի է ասել այսքանից հետո: Իհարկե՝ շատ բան, բայց մի հանգամանք պետք է հատկապես ընդգծել. ռեալ կյանքն, անկախ ամեն ինչից, իր շտկումները կատարում է, սթափեցնող ազդցություն է ունենում ու հօդս է ցնդեցնում այն ամեն երևակայականը, որ կարող է միառժամանակ բնորոշ լինել մարդկանց: Փաստորեն՝ պրակտիկան ապացուցեց ու փաստեց, որ այն ողջ աղմուկը, որ բարձրացել էր Կարապետյանի կադրերը համարվող պաշտոնյաների անվան շուրջ, սին էին ու խիստ էյֆորիկ. նրանք ոչնչով առավել չգտնվեցին իրենց նախորդներից ու հավատարիմ մնացին այն ճղճիմ ավանդույթներին, որոնք իշխող են մեր պետական կառավարման համակարգում երկար տարիներ ի վեր:

Նրանցից յուրաքանչյուրը, փաստացի, բացառապես պետության հաշվին այս ողջ ընթացքում զբաղված էր սեփական շահերի սպասարկմամբ, բիզնես շահագրգռվածությունների առաջխաղացմամբ՝ մոռանալով բիզնեսմենի ու պետական ծառայողի միջև գոյություն ուենցող հսկայական տարբերության մասին, որը կայանում է առաջնահերթությունների սահմանման մեջ: Նրանք ոչ միայն իրենց չեն արդարացնում գործնական ասպարեզում, այլև, ինչպես նույն Ալթունյանի օրինակը ցույց տվեց, մարդկային հարաբերություններում. պետք չէ մոռանալ, որ մարդկանց հատկանիշներն ու որակները հաճախ բացահայտվում են միայն որոշակի իրավիճակների պարագայում՝ հաճախ ճգնաժամային. Կարապետյանի թիմն այդ փորձությունն, ըստ էության, չանցավ ու դիմակազերծվեց ժամանակից շուտ:

Դատելով ամենայնից՝ առաջիկան բավական թեժ է լինելու, ու դեռևս տեղի են ունենալու բաներ, որոնց մասին հիմա շատերն անգամ պատկերացում չեն կարող ունենալ. նախագահի ու վարչապետի միջև լարվածության աճը կարող է էապես ազդել երկրի քաղաքական դաշտի հետագա կոնյուկտուրայի վրա:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված