Բոլոր մարդկանց հայի վերածող երեխան` «Երեկոյան Ուրգանտի» հյուր (տեսանյութ)
Հասարակություն
Ռուսական «Առաջին ալիքի» եթերում հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման նոյեմբերի 18-ի թողարկմանը երեխաներից մեկը, խոսելով իր թաքնված տաղանդների մասին, նշել է, թե կարող է «բոլոր մարդկանց վերածել հայի»:
Հաղորդավար Ուրգանտը խնդրում է աղջկան բոլոր մարդկանց վերածել հայերի: «Միայն ասա ազգանունդ»,- ասում է երեխան և ի պատասխան հնչեցված ազգանունների' դրանց ավելացնում «յան» մասնիկը:
Մի քանի ազգանուններից հետո հաղորդավարն առաջարկում է փորձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ազգանունը, որն աղջիկն անում է դժվարությամբ: «Տեսնում ես' չի ստացվում, չի աշխատում, ավելի հստակ' ոչ բոլորի հետ է աշխատում քո կարողությունը»,- ժպտալով նշում է Ուրգանտը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ