Ինչ են քննարկել Միրզոյանն ու Կալասը․ մանրամասներ Ինչպե՞ս են ոստիկանները ակցիայի վայրից հեռացնում պաստառով Աշոտյանին (լուսանկարներ) Վարորդը բախվել է բարձրավոլտ էլեկտրասյանը․ վիրավոր կա Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Վարդանանց հրապարակից լուսանկար է հրապարակել Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի է ունենում «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» խորագրով համերգ «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը «Գնահատանքի է արժանի Բելգիայի դերը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման գործում»․ Խաչատուրյան Հայաստանը գիտի, թե ինչ է նշանակում լինել փոթորկի կենտրոնում․ Միրզոյան Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․Գեղամ Մանուկյան Վաղը ևեթ ճողոպրելու են, եթե չլինեն իշխանության, որովհետև գիտեն՝ ինչ են արել, ոնց են թքել․ Թանդիլյան (տեսանյութ) Աշխարհը կանգնեց ոտքի քեզ համար Հայաստան. Մակրոնն ու Փաշինյանը ելույթ ունեցան Գյումրիում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ 

Տեղի է ունեցել հայ-ռուսական համատեղ նիստ

Քաղաքական

Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ առաջին նիստը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ողջունելով ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ներկայացուցիչների այցը ՀՀ Ազգային ժողով, նշել է, որ խորհրդարանական մակարդակում նմանատիպ քննարկումներն արդյունավետ խթան են հանդիսանում նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանական կապերի կայուն եւ դինամիկ զարգացման համար: Պարոն Զաքարյանը նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների մակարդակը եւ փոխգործակցության անցած ուղին հիմնված է վստահության մթնոլորտի ու դժվար իրավիճակներում փոխօգնության երաշխիքների վրա: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ բարեկամական հարաբերությունների համար ամուր հիմք է ռազմական, քաղաքական, տնտեսական եւ էներգետիկ ոլորտում վստահելի համագործակցության առկայությունը եւ չկա գեթ մի ոլորտ, որտեղ հնարավոր չէ չարձանագրել կայուն զարգացում եւ առաջընթացի միտումներ:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ողջույնի խոսքում նշել է, որ ընտրված հարցերը հանդիսանում են երկու երկրների հետագա զարգացման եւ համագործակցության խորացման անկյունաքարեր: Փոխվարչապետը նշել է, որ ԵՏՄ-ին Հայաստանի լիիրավ մասնակցությունը դիտարկվում է որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ շրջանառության վրա հիմնված կանխատեսելի եւ առավելագույնս փոխշահավետ հարաբերությունների զարգացման ձեւաչափ: Եվրասիական միությունը աշխարհագրական առումով ամենախոշոր տնտեսական միավորումն է, սակայն, ըստ Վաչե Գաբրիելյանի, այն այնուամենայնիվ ունի չիրացված հսկայական ներուժ: Ըստ զեկուցողի՝ անհրաժեշտ է որոշակիացնել այդ ներուժը, գտնել այն միասնական եւ ներպետական մեխանիզմները, որոնք թույլ կտան բազմապատկել արդյունքները: Պարոն Գաբրիելյանը նշել է, որ թեեւ արդեն մեկուկես տարի է անցել միությանն անդամակցելուց, սակայն անհրաժեշտ է մոնիթորինգի ենթարկել գործընթացները եւ վեր հանել այն օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժվարություններն ու խոչընդոտները, որոնք կարող են մարտահրավեր դառնալ ինտեգրման համար եւ լուծումներ տալով բոլոր մակարդակներում՝ նպաստել կայուն առաջընթացին: ՀՀ փոխվարչապետը նշել է, որ իրավական նորմերի առումով ԵՏՄ-ն զգալի եւ էական քայլեր է կատարում շուկաների միասնականացման, ապրանքների եւ ծառայությունների փոխադարձ ազատ շարժի աջակցման համար: Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է նաեւ որոշ վիճակագրական տվյալներ ՀՀ արտաքին առեւտրի վերաբերյալ: Նշվել է, որ ինտեգրացիոն գործընթացները մեծ ջանքեր են պահանջում եւ Հայաստանն օգտագործում է համագործակցության ներուժը բոլոր հնարավոր ձեւաչափերում՝ միջխորհրդարանական, միջկառավարական, միջգերատեսչական, մասնագիտական եւ անգամ լայն հասարակական շրջանակների ներգրավման առումով:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ ՌԴ ԴԺ Դաշնային Խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը: Կարեւորելով համատեղ նիստի անցկացումը՝ պարոն Կոսաչովը նշել է, որ շուրջ երկու տարի է, որ ԵՏՄ-ում երկու երկրները լիարժեք գործունեություն են ծավալում եւ հնարավորություն կա վերլուծելու կուտակված փորձը, հասկանալու՝ որ ուղղություններով անելիքներ կան: Ըստ կոմիտեի նախագահի՝ փորձագետներին լսելուց հետո հնարավոր կլինի փաստել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի մասնակցությունը ԵՏՄ ինտեգրացիոն ծրագրում համապատասխանում է երկրների ազգային շահերին: Պարոն Կոսաչովը շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովին թե՛ Պետական Դումայի եւ Դաշնային խորհրդի հետ կառուցողական համագործակցության, թե՛ տարբեր խորհրդարանական հարթակներում աջակցության համար: Կոմիտեի նախագահը համոզմունք է հայտնել, որ առաջին անգամ անցկացվող համատեղ նիստը կլինի արդյունավետ եւ կդառնա շարունակական:

Այնուհետեւ երկու երկրների պատգամավորները եւ փորձագետները հանդես են եկել ելույթներով, որոնք վերաբերել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում տնտեսական համագործակցության առկա հնարավորություններին ու զարգացման հեռանկարներին, ինտեգրացիոն դինամիկային եւ կողմերի տնտեսական ակնկալիքներին:

ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը նշել է, որ Եվրասիական ինտեգրացիոն նախագիծն ընդլայնել է բոլոր մասնակից երկրների տնտեսական սահմանները: Այն ստեղծել է տարողունակ, գրեթե 200 միլիոնանոց շուկա՝ առանց մաքսային սահմանների: Պարզեցվել են բազմաթիվ ոլորտներում բիզնես վարելու կանոններն ու ընթացակարգերը: Ըստ պարոն Ազիզյանի՝ երկու տարիների ընթացքում ստեղծվել է նորմատիվ իրավական շրջանակ, վերացվել են արտադրական գործոնների ազատ տեղաշարժի հիմնական խոչընդոտները, ձեւավորվում են միասնական շուկաներ տարբեր ոլորտներում: Ներկայում աշխատանք է տարվում ԵՏՄ եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու չինական նախաձեռնության բազայի վրա լայն տնտեսական գործընկերություն ձեւավորելու ուղղությամբ: Առեւտրատնտեսական համաձայնագրեր են մշակվում Իրանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Իսրայելի, Մոնղոլիայի, Հարավային Կորեայի, Կամբոջայի եւ Սինգապուրի հետ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացման զարգացման վարչության պետի տեղակալ Սաադատ Ասանսեիտովան անդրադարձել է միության մեջ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությանը, ներկայացրել աճի ցուցանիշները: Թեմայի վերաբերյալ ելույթ են ունեցել նաեւ ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի անդամ Առնոլդ Տուլոխոնովը, ԵՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը, ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ Աշոտ Թավադյանը: ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Խոսրով Հարությունյանն անդրադարձել է միության մեջ մտնելու Հայաստանի ակնկալիքներին, առկա մարտահրավերներին: Պարոն Հարությունյանը կարեւորել է նոր տեխնոլոգիական հնարավորությունների ձեւավորումը:

Օրենսդիրների շահագրգիռ քննարկման արդյունքում բարձրացվել են խնդիրներ, ներկայացվել առաջարկներ համագործակցության ամրապնդման եւ խորհրդարանական հարթակում երկկողմ գործակցության ուղղությամբ:

«Տարածաշրջանային անվտանգություն. հայ-ռուսական երկկողմ hամագործակցություն եւ համատեղ ջանքեր՝ ի շահ կայուն եւ խաղաղ զարգացման» թեմայով ելույթներ են ունեցել ՀՀ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը, ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի անդամ Ռաֆայիլ Զինուրովը եւ «Ինտեգրացիա ու զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը:

Հայկ Քոթանջյանը մանրամասն ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման փուլերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Նա անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ պատերազմի կանխարգելման նպատակով անհրաժեշտ համարել նորարարական զսպման մեթոդների եւ վերահսկման մեխանիզմների կիրառումը: Ռաֆայիլ Զինուրովը ներկայացրել է հայ ժողովրդի պատմության հաղթական էջերը՝ ընդգծելով, որ հայերը բոլոր ժամանակներում աչքի են ընկել իրենց զարմանալի տոկունությամբ: Պատմական համեմատականներ անցկացնելով՝ պարոն Զինուրովն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ահաբեկչությունների դեմ համատեղ պայքարին, ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ համագործակցությանը: Նա տարածաշրջանային խնդիրների կարգավորման հարցում անհրաժեշտ է համարել խորհրդարանական դիվանագիտության ուժեղացումը, կարեւորել միջմարզային հարաբերությունների զարգացումը եւ կապերը սոցիալական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Արամ Սաֆարյանն իր ելույթում խոսել է ՀՀ-ԵՏՄ համագործակցությունից՝ առանձնացնելով հատկապես ՌԴ արտահանման ծավալների աճը: Նա ընդգծել է, որ մեր երկիրը կարեւորում է Ռուսաստանի հետ համագործակցությունը: Նա մասնավորապես անդրադարձել է պետությունների կողմից տնտեսական զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:

«Միջխորհրդարանական համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում՝ ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, Միջխորհրդարանական միություն, ՍԾՏՀ ԽՎ» թեմայով ելույթներ են ունեցել ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահի տեղակալ Անդրեյ Կլիմովը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Մհեր Շահգելդյանը, Արտաշես Գեղամյանը, Սամվել Ֆարմանյանը, Վահե Էնֆիաջյանը եւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը:

Նիստի ավարտին պատգամավորներն ընդունել են համատեղ հայտարարություն, որը ստորագրել են հանձնաժողովների նախագահներ Արտակ Զաքարյանը եւ Կոնստանտին Կոսաչովը:

Նիստի արդյունքներն ամփոփվել են Արտակ Զաքարյանի եւ Կոնստանտին Կոսաչովի համատեղ մամուլի ասուլիսում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչ են քննարկել Միրզոյանն ու Կալասը․ մանրամասներԻնչպե՞ս են ոստիկանները ակցիայի վայրից հեռացնում պաստառով Աշոտյանին (լուսանկարներ)Վարորդը բախվել է բարձրավոլտ էլեկտրասյանը․ վիրավոր կաԻրանը ԱՄԷ-ում նավթահանքերի հրկիզումը կապում է ԱՄՆ արկածախնդրության հետԴատարանը մերժել է լիտվացի մարդասպանի վաղաժամ ազատման դիմումը Ռուս գիմնաստուհու համարձակ կերպարը քննադատության ալիք է բարձրացրել սոցցանցերումՆիկոլ Փաշինյանը Գյումրիի Վարդանանց հրապարակից լուսանկար է հրապարակելԶելենսկին Պուտինի՝ Հաղթանակի օրվա հրադադար հաստատելու որոշումը անհիմն է համարումԳյումրիի Վարդանանց հրապարակում տեղի է ունենում «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» խորագրով համերգԵվրամիությունը և Լիտվան փորձում են բարդացնել Կալինինգրադի կենսաապահովման համակարգը․ դեսպան Բուլատով«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը«Գնահատանքի է արժանի Բելգիայի դերը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման գործում»․ ԽաչատուրյանԱՄԷ նավթային օբյեկտում հրդեհ է բռնկվելՀայաստանը գիտի, թե ինչ է նշանակում լինել փոթորկի կենտրոնում․ ՄիրզոյանՖինլանդիան և Էստոնիան դիմել են Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի հարցովԲանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․Գեղամ ՄանուկյանՎաղը ևեթ ճողոպրելու են, եթե չլինեն իշխանության, որովհետև գիտեն՝ ինչ են արել, ոնց են թքել․ Թանդիլյան (տեսանյութ)Աշխարհը կանգնեց ոտքի քեզ համար Հայաստան. Մակրոնն ու Փաշինյանը ելույթ ունեցան Գյումրիում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ Բաշխվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները․ ԿԸՀ Օմեգա-3 հավելումները՝ վտանգի տակ․ նոր հետազոտությունը կապում է դրանք հիշողության արագ վատացման հետՊիստորիուսը հայտարարել է Միջերկրական ծով ռազմանավ ուղարկելու մասինMet Gala 2026-ի ամենաոճայինները․ Ջեններ քույրերը գլխավորում են ցուցակըՄակրոնը ԱՄՆ-ն համեմատել է «սենյակում փակված փղի» հետ և կոչ է արել հրաժարվել «միջուկային հովանոցից»Երևանի Նորագյուղ թաղամասի տարածքը «հանրային գերակա շահ» են ճանաչել Պահի տակ հիպնոսացել եմ. 19-ամյա տղան պատմում է՝ ինչպես է եղել վթարը (տեսանյութ) Ուկրաինան երկու օր էլ չի դիմանա՝ առանց արտաքին օգնության․ FPՆավթի համաշխարհային պաշարները նվազում են․ շուկան մոտենում է 8 տարվա նվազագույնինԱռաջարկվել է ընտանիքներին փոխհատուցել վարձակալության ծախսերը. ՌԴԹրամփը գնահատել է Իրանի վերականգնման ժամկետները․ մինչև 20 տարիԱՄՆ ռազմաօդային ուժերի ուղղաթիռները Հորմուզի մոտ ոչնչացրել են իրանական երկու ռազմանավԸնտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաԹրամփը բացատրել է՝ ինչի շնորհիվ է Ուկրաինան ռազմական գործողությունները շարունակումՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Ֆինլանդիայի նախագահը չի բացառում երկխոսությունը Պուտինի հետ․ ամեն ինչ կախված է ԱՄՆ դիրքորոշումիցՈւղիղ․ «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգ (տեսանյութ) Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր, փոխանակվել են մի շարք փաստաթղթեր Կոբախիձեն Զելենսկու հետ զրույցից հետո խոսել է տարաձայնությունների պահպանման մասինԹրամփը մտադիր է իր ժամկետի ավարտից հետո մնալ նախագահի պաշտոնինԽոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել է 5 մեքենա, կա 7 տուժած ՀՀ և Ֆրանսիայի միջև կրթության և մշակույթի ոլորտներում ստորագրվել են մի շարք փաստաթղթերԵվրոպացի պատգամավորը նշել է Ռուսաստանի հետ հաղորդակցության միակ ուղինԱռանձնահատուկ գնահատանքի է արժանի Բելգիայի դերը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման գործում. ՀՀ նախագահՎրացական ընդդիմությունը քննադատել է վարչապետ ԿոբախիձեինՌուս փորձագետը խոսել է Կիևին հնարավոր հարվածների մասինԿատարը մասնակիորեն փակել է իր օդային տարածքըՊենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը մտադիր չեն ներխուժել Իրանի ջրային տարածքներ կամ օդային տարածքՊուտինի հնարավոր այցը G20 գագաթնաժողովին Արևմուտքի համար մեծ պարտություն կլինի․ Al Jazeera Սուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանԻրանը մեղադրում է ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցում բեռնատար նավերի վրա հարձակման մեջ
Ամենադիտված