Սարսափելի դաժան և ողբերգական դեպք Արարատի մարզում. 13 ամյա երեխա է զոհվել
Հասարակություն
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի տներից մեկում երեխայի դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը, վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։
ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները, վարչության պետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները Վանաշեն գյուղի բնակիչ Թագուհի Ճիրոյանի տանը հայտնաբերել են 13-ամյա Գագիկ Մինասյանի դին։ Ոստիկաններին և քննիչներին տատը հայտնել է, որ պայթյունից կարճ ժամանակ առաջ երեխան ձեռքին ինչ-որ փամփուշտներ եկել է տուն և տատը հարցրել է․- բալես, էդ ինչեր են,- իսկ երեխան պատասխանել է․- հեչ տատի, փչացած բաներ են՝ խաղում եմ։
Մանրամասները՝ shamshyan.com կայքում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ