Նարեկ Հովհաննիսյանը դուրս եկավ հաջորդ փուլ
Սպորտ
Սանկտ-Պետերբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկներից այսօր ռինգ դուրս եկավ միայն 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, ով իր 2-րդ հաղթանակը տոնեց: Հովհաննիսյանը 3:0 հաշվով առավելության հասավ ավստրիացի Սիբուրն Բալեյի նկատմամբ և դուրս եկավ 1/8 փուլ:
Հիշեցնենք, որ աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում են նաև 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Աբգարյանն ու Սարգսյանը վաղը կպայքարեն քառորդ եզրափակչի համար, իսկ Նարեկ Հովհաննիսյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը 1/8 փուլի մենամարտերը կանցկացնեն նոյեմբերի 22-ին: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու