Սպերցյանը կհասնի մեծ հաջողությունների. սաուդցի գործակալը՝ հայ ֆուտբոլիստի մասին Էրդողանի նվիրած ատրճանակը Ստուբը հանձնել է ոստիկանությանը Ռուսաստանի ԿԸՀ-ն ստացել է բոլոր ընտրական հայտերը Լինդսի Գրեմի մահից հետո Նեթանյահուն պատրաստվում է մեկնել ԱՄՆ Թբիլիսիում հինգ դեռահաս է ձերբակալվել՝ կողոպուտների և գողությունների կասկածանքով Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինայում սպասվում են կադրային խոշոր փոփոխություններ. Զելենսկի Արարատյան դաշտում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան Օմանը կանչել է Իրանի դեսպանին՝ իր տարածքին ԱԹՍ-ների հարվածներից հետո Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում. հասցեներ Լիանա Վանոյանը կրկին վիրահատության է դիմել. հայտնի է պատճառը (տեսանյութ) 

Եթե «Միասնություն» շարժումն իր տեղը ճիշտ որոշի, ապա կարող է դառնալ մեր երկրի ներկայանալի ու արժեքավոր քաղաքական ուժը. Լևոն Շիրինյան

Քաղաքական

Նոյեմբերի 19-ին Լևոն Շիրինյանը հարցազրույց է տվել «Հայոց Աշխարհ» օրաթերթին և պատասխանել մի շար ներքաղաքական հարցերի: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

-«Քաղաքական կուսակցությունների մասին» գործող օրենքով քաղաքական ուժին գրանցվելու համար 200 անդամ ունենալն էլ բավարար է, մինչդեռ նոր օրենքի նախագծով համախոհ-հիմնադիրների թիվը հասցվել է 1000-ի: Ինչո՞վ է դա բացատրվում։

-Կարծում եմ, փորձ է արվում տնտեսական, քաղաքական օլիգարխիայի վրա հեշտացնել վերահսկողությունը, քանի որ նորերը քաղաքական օլիգոպոլիաներ են լինելու: Ամեն հայ ուզում է իր կուսակցությունը ստեղծել, նման իրավիճակում դժվար է տիրապետել քաղաքական դաշտին: Մեծ կուսակցություններն այլեւս հայտնի են, հետեւաբար խնդիր է առաջանում վերահսկելի դարձնել, ինչպես ֆրանսիացիներն են ասում' «շնիկ» կուսակցությունները:
Կուսակցական համակարգը պետք է խոշորացնել, որպեսզի քաղաքական դաշտում գործընթացները լինեն հնարավորինս տեսանելի, դրանով իսկ՝ նաեւ կառավարելի: Խորհրդարանական համակարգը հնարավորություն է տալիս, որ ամեն մի հայ իր կուսակցությունը ստեղծի, դրա համար փորձ է արվում նման կերպ խոշորացնել նաեւ քաղաքական դաշտը: Սա է, կարծում եմ, նոր օրենքում նման կետի ամրագրման նպատակը:

-Դեռ անցած տարվանից հաջորդաբար ստեղծված ու քաղաքական դաշտ իջածները «շնիկ» կուսակցություննե՞ր են:

-Բա ի՞նչ են: Տեսեք՝ դաշտում, որոնք են խոշորները՝ Հանրապետականն է, «Բարգավաճ Հայաստանը», Դաշնակցությունը: Ուրիշ խոշոր չկա: ՀԱԿ-ից, կարելի է ասել, բան չի մնացել: Իսկ մանրերին մնում է խմբավորվել մեկմեկու հետ, քանի որ առանձին-առանձին նրանք ոչինչ չեն կարող անել:

Նորաստեղծներից «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը համակրանք վայելող գործիչ է, այդ կուսակցությունում կան անձինք, որոնց ես ճանաչում եմ, նրանք մտավորականներ են, նաեւ քաղաքական առումով հասուն, կրթված անձինք են, ինձ համար վստահելի մարդիկ: Բայց թե որպես քաղաքական գործիչներ որքա՞ն է նրանց հեղինակությունն ու վստահությունը ժողովրդի շրջանում' դժվար է ասել: Լավ կլինի, որ այս կուսակցությունն իր որոշակի տեղն ունենա քաղաքական դաշտում:

Նաեւ լավ կլինի, որ իր տեղն ունենա «Ժառանգությունը»՝ թեկուզ իր մի քանի հոգով: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի «Համախմբումին», սա օլիգարխիկ կուսակցություն է, սրան համարում եմ ԲՀԿ-ի մի թեւը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում հայտնի դեմքեր չկան, միայն մի դեմք է հանրությանը հայտնի՝ Նիկոլ Փաշինյանը: Նա խարիզմատիկ կերպար է, գուցե այս հանգամանքը գրավի հասարակության որոշակի շերտի, ասենք, կանանց, աղջիկներին՝ դառնալու նրա համակիրը:

Փորձում է ակտիվանալ նորաստեղծ «Միասնություն» շարժումը, որի համակարգող խորհրդի ղեկավարն է քաղաքագետ Խաչիկ Գալստյանը: Համախոհներին չեմ ճանաչում, բայց Գալստյանին ճանաչելով որպես մտավորական մարդ՝ կարող եմ մի բան հաստատ ասել. եթե շարժումն իր տեղը ճիշտ որոշի, ապա կարող է դառնալ մեր երկրի ներկայանալի ու արժեքավոր քաղաքական ուժը:

-«Օրինաց երկրին» կամ անվանափոխված «Հայկական վերածնունդին» մոռացաք:

-Բանն այն է, որ ՕԵԿ-ի հանդեպ ոչ մի վստահություն չկա ժողովրդի շրջանում, չնայած անվանափոխ եղավ ու կոչվեց «Հայկական վերածնունդ»: Իսկ նրան կցվածները տեսնելով, որ այդ ուժից հեռանկար չկա, բնականաբար պետք է հեռանան:

Բայց որոշ կուսակցություններում կան մարդիկ, որոնք այս տարիներին աճել են որպես պառլամենտականներ: ՕԵԿ-ից այդպիսին ես համարում եմ Մհեր Շահգելդյանին ու կափսոսամ, որ նա չլինի հաջորդ խորհրդարանում: ՀԱԿ-ից էլ այդպիսին Արամ Մանուկյանն է: Նրանք քաղաքական գործիչներ են, ու չնայած իրենց կուսակցությունները լավ վիճակում չեն, բայց լավ կլինի, որ գոնե իրենք լինեն խորհրդարանում:

Իսկ առհասարակ քաղաքական սերնդափոխության կողմնակից եմ, եւ այդ առումով ներկայիս խորհրդարանականների զգալի մասը չպետք է լինի ձեւավորվելիք խորհրդարանում:

Առաջիկա ամիսներին քաղաքական դաշտի պատկերն առավել կհստականա, այնպես որ մեր այս վերլուծությունը խիստ նախնական է, ձնագունդը կարող է մեծ արագություն հավաքել հունվարից հետո:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի նոյեմբերի 19-ի համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սպերցյանը կհասնի մեծ հաջողությունների. սաուդցի գործակալը՝ հայ ֆուտբոլիստի մասին Էրդողանի նվիրած ատրճանակը Ստուբը հանձնել է ոստիկանությանը Ռուսաստանի ԿԸՀ-ն ստացել է բոլոր ընտրական հայտերը Լինդսի Գրեմի մահից հետո Նեթանյահուն պատրաստվում է մեկնել ԱՄՆ Թբիլիսիում հինգ դեռահաս է ձերբակալվել՝ կողոպուտների և գողությունների կասկածանքով Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինայում սպասվում են կադրային խոշոր փոփոխություններ. Զելենսկի Արարատյան դաշտում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան Օմանը կանչել է Իրանի դեսպանին՝ իր տարածքին ԱԹՍ-ների հարվածներից հետո Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում. հասցեներԼիանա Վանոյանը կրկին վիրահատության է դիմել. հայտնի է պատճառը (տեսանյութ) Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Առաջիկա օրերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան (տեսանյութ)Իսրայելը նախապատրաստվում է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության Ռուս-ուկրաինական հակամարտությունում բեկման մասին խոսելը վաղաժամ է Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթի մեկնումն ու ժամանումը հետաձգվել է Լինդսի Գրեմի պակասը շատ է զգացվելու. Թրամփ Գյումրիում երեխաները ջրում են մեքենայից իջնող Շիրակի մարզպետին (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ջուր ցողեց հավատացյալների վրա (տեսանյութ) Զբոսաշրջիկներին զգուշացրել են սպասվող ուժգին շոգ եղանակի մասին Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին և մահացել Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 12-ինՆպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Լեհաստանն ու Ուկրաինան առաջընթաց են գրանցել ՄիԳ-29 կործանիչներն անօդաչուների հետ փոխանակելու համաձայնագրում «Քանաքեռցի Տույի»` Արթուր Ղազարյանի, սպանnւթյան դեպքից հինգ տարի անց կհրապարակվի դատավճիռը36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է CNN-ի վերլուծաբան. ԱՄՆ-ն և Իրանը վերահսկվող հակամարտություն են վարում՝ խուսափելով լայնամասշտաբ պատերազմից Անգլիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Պակիստանը Իրանին և մյուս կողմերին դեէսկալացիայի կոչ է արել՝ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 միջազգային մրցաշարում Միակողմանի համաձայնագրերի դարաշրջանն ավարտվել է․ Ղալիբաֆի ուղերձը Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում Բահրեյնում և ԱՄԷ-ում գործարկվել են պաշտպանական համակարգերը Մաքգրեգորը կրկին ծանր վնասվածք ստացավ և պարտվեց Հոլուեյին Մեսսին իր կարիերայում առաջին անգամ կխաղա Անգլիայի դեմ Ովքեր կհանդիպեն ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Մահացել է Կատարի նախկին էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանին Թեհրանում հայտարարել են Իրանի զոհված գերագույն առաջնորդի հիշատակի արարողություն անցկացնելու մասին Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը Գեղարքունիքի մարզում բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կա 5 տուժած ԱԱ-2026. Արգենտինան կիսաեզրափակչում է ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածել է Հորդանանի «Արքայազն Հասան» ամերիկյան ավիաբազային
Ամենադիտված