Մեսսիին 100 մլն եվրո է առաջակվել «Բարսելոնա»-ի հետ պայմանագիրը չերկարաձգելու համար
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին ակումբներից մեկից գրավիչ առաջարկ է ստացել: Ակումբի անունը չի հրապարակվում:
Ինչպես տեղեկացնում է El Mundo-ն, Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստին 100 մլն եվրո բոնուս է առաջարկվել՝ «կապտանռնագույնների» հետ պայմանագիրը չերկարաձգելու համար:
Նշենք, որ ներկայում ֆուտբոլիստի հրաժարագինը 250 մլն եվրո է:
Մեսսիի գործող պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ՝ ավարտվում է 2018թ-ի ամռանը:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ դեկտեմբերի 3-ին «Ռեալ»-ի դեմ կայանալիք խաղից հետո արգենտինացին պայմանագիրը երկարաձգելու հարցի շուրջ կբանակցի կատալոնացիների հետ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու