Մեկնարկում է գնդակային հրաձգության՝ Հայաստանի երիտասարդների առաջնությունը
Սպորտ
Գնդակային հրաձգության՝ Հայաստանի երիտասարդների առաջնությանն այս տարի կմասնակցի 73 մարզիկ:
Նոյեմբերի 25-27-ը տեղի կունենա գնդակային հրաձգության ՀՀ երիտասարդների առաջնությունը, որին կմասնակցի 73 մարզիկ՝ Հրաձգության հանրապետական, Երևանի հրաձգության մանկապատանեկան և Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցներից, Բանակի կենտրոնական մարզական ակումբից և Վանաձորից:
Մրցման փակման արարողության ժամանակ կհանձնվեն նաև ՀՀ միջազգային կարգի, ՀՀ սպորտի վարպետի և ՀՀ սպորտի վարպետի թեկնածուի վկայականներ:
Բացի ավանդական մրցանակներից, Ֆեդերացիայի նախագահի կողմից սահմանվել է մրցանակ՝ մրցման լավագույն մարզիկի համար: Մրցման փակման արարողությանն ակնկալվում է սպորտի բնագավառի և այլ պետական այրերի ներկայությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու