Թիմի պարտությունից հետո երկրպագուները հարձակվել են Հենրիկ Լարսոնի որդու վրա (տեսանյութ)
Սպորտ
Շվեդիայի առաջնության փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Հելսինբորգ»-ը 1:2 հաշվով պարտվել է «Հալմստադ»-ին: Թիմերի միջև առաջին խաղում գրանցվել էր 1:0 հաշիվը:
Արդյունքում՝ «Հելսինբորգ»-ը 23 տարվա ընթացքում առաջին անգամ՝ լքել է բարձրագույն դիվիզիոնը:
Թիմի մարզիչը «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Հենրիկ Լարսոնն է, թիմում խաղում է նաև Լարսոնի որդին` Ջորդանը:
Հանդիպումից հետո պարտվող թիմի երկրպագուները ներխուժել են խաղադաշտ և բռնելով 19-ամյա Ջորդանի մարզաշապիկից, քաշքշել նրան:
Scenerna efter att Helsingborg förlora kvalmatchen mot Halmstad, och HIF-fansen hoppa på egna spelaren Jordan Larsson. #Helsingborg #Kval pic.twitter.com/XaNjuWeelW
— Morad (@moradfutbol) November 20, 2016


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու