Կինը ածելիով հարձակվել է հաղթանակը տոնող ֆուտբոլիստի վրա (տեսանյութ)
Սպորտ
Կոլումբիայի գավաթի խաղարկության պատասխան խաղում «Ատլետիկո Նասիոնալը» նվազագույն հաշվով հաղթել է «Խունիորին» և նվաճել գավաթը:
Հաղթող թիմի ֆուտբոլիստ Անխել Բորախան գավաթը ձեռքին տոնել է հաղթանակը, երբ նրան ածելիով հարվածել է մի կին: Այս մասին գրում է Reuters-ը:
«Բարեբախտաբար Աստծո օգնությամբ լուրջ վնասվածք չեմ ստացել: Ցավալի է, որ զինված մարդը կարող է հայտնվել դաշտում: Դա մարզադաշտի անվտանգությունն ապահովողների կողմից անպատասխանատու վերաբերմունք է», – միջադեպից հետո ասել է ֆուտբոլիստը:
Apenas me percaté que tenía grabado en la TV otro ángulo de la bandolera que intentó herir a Miguel Borja pic.twitter.com/uWN5gMYU2D
— Darío (@DarioSerna1990) November 19, 2016


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու